Բաժիններ՝

Համացանցում հայտնվել է Դոնեցկից Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի փախուստի տեսանյութը

Украинская правда-ի փոխանցմամբ՝ You Tube վիդեոհոսթինգում է հայտնվել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի ու Եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի փախուստի մասին մի տեսանյութ: Դրանում երևում է, որ նրանց թիկնապահները ծեծկռտուտք են կազմակերպել Դոնեցկի օդանավակայանում՝ Ուկրաինայից Պշոնկայի ու Կլիմենկոյի փախուստի ժամանակ:

Այդ մասին վկայել են օդանավակայանի տեսախցիկները՝ ֆիքսելով, թե ինչպես են Պշոնկան ու Կլիմենկոն, վերացնելով իրենց ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները, հասնում ինքնաթիռին: Օդանավակայանի աշխատակիցները փորձում են ձերբակալել նրանց, նախազգուշական կրակոցներ են արձակում դեպի օդ, սակայն դա չի կանգնեցնում պաշտոնյաներին:

Ընդ որում, Կլիմենկոն ինքն է ծեծկռտուքի մեջ մտնում օդանավակայանի աշխատակիցների հետ: Պշոնկան իր հերթին քիչ է մնում կորցնի հագուստը, սակայն նրան հաջողվում է իր թիկնապահների շնորհիվ լքել տերմինալը: Սրանից առաջ հաղորդվել էր, թե նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն էլ Ուկրաինայից Ռուսաստան է անցել Սևաստոպոլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս