
Վրացի պատգամավորներին զրկել են անձեռնմխելիությունից. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ վրացի պատգամավորներին զրկել են անձեռնմխելիությունից: Վրաստանի Գլխավոր դատախազությունն իրավունք է ստացել քրեական գոծեր հարուցել նրանց դեմ: Համապատասխան ուղղումների դիտարկման ու ընդունման համար առիթ է հանդիսացել Գալխավոր դատախազության բողոքը:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» անդամ Ռոլանդ Ախալայային կասկածում են գործարարներից գումարներ շորթելու մեջ, սակայն դատախազությունը չի կարողացել գործ հարուցել Ախալայայի նկատմամբ, քանի որ կասկածյալն ունեցել է պատգամավորական անձեռնմխելիություն:
Խորհրդարանի՝ մարդու իրավունքների գծով հանձնաժողովի փոխնախագահ, փաստաբան Շալվա Շավգուլիձեն հայտարարել է, որ երկրի հիմնական օրենքն արգելում է միայն պատգամավորին կալանավորելը, սակայն դրա հետ մեկտեղ, չգիտես ինչու, թույլատրում է նրա դեմ անգամ քրեական գործ հարուցելը:
Շավգուլիձեի առաջարկով պատգամավորները դիտարկել են տվյալ հարցը և ընդունլ են համապատասխան որոշում: Այսուհետ Գլխավոր դատախազությունը կարող է քրեական գործ հարուցել պատգամավորի նկատմամբ, սակայն, առանց խորհրդարանի համաձայնության, չի կարող կալանավորել պատգամավորին: