
Լատվիայում երեք ամսով կասեցվել է Россия РТР հեռուստաալիքի հեռարձակումը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայում երեք ամսով կասեցվել է Россия РТР հեռուստաալիքի հեռարձակումը: Դրա պատճառը մասնավորապես այն է, որ այդ հեռուստաալիքն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին իր մի շարք նյութերում տարածել է ոչ օբյեկտիվ տեղեկատվություն, որը պարունակել է ռազմական քարոզչության ցուցիչներ:
Համապատասխան որոշումը կայացրել է Էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը, որը վերահսկոում է հեռուստա և ռադիոհեռարձակողներին: Նա վերլուծության է ենթարկել այս տարվա մարտի 2-17-ին Россия РТР-ի նյութերը և պարզել, որ դրանցում պարունակվող տեղեկատվությունը խախտում է էլեկտրոնային ԶԼՄ-ների մասին օրենքի մի շարք հոդվածներ: