![](/banners/BeFunky-design.jpg)
Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1002570863.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում այսօր բացվում է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը, որում կենտրոնական քննարկման թեմաներից մեկը լինելու է Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու մասին առաջարկը՝ կապված Ղրիմի հարցում այդ երկրի դիրքորոշման հետ:
Պլանավորված է քննարկել նաև Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակը: Վաղը Ստրասբուրգում ելույթ է ունենալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ իրենք մի շարք հարցեր են պատրաստել նրա համար: