Բաժիններ՝

Իրանը Վրաստանին կոչ է արել ամրապնդել երկկողմ հարաբերությունները

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դրականորեն է գնահատել Իրանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունները՝ կոչ անելով հետագայում էլ ավելի ամրապնդել դրանք:

Զարիֆն այդ կոչն արել է Թեհրանում, ուր նա նախօրեին հանդիպել է Իրանում Վրաստանի նոր դեսպան Իոսիֆ Չակաշվիլիի հետ: Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ու Վրաստանի բարեկամական հարաբերություններն ունեն վաղ պատմություն:

Նա հավելել է, որ կան բազմաթիվ հնարավորություններ՝ Իրանի ու Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար, ինչը մասնավորապես վերաբերվում է տնտեսական ոլորտին և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

2013 թվականի նոյեմբերի 18-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իրենք ձգտելու են Վրաստանի ու Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930