
ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայում YouTube-ի արգելափակումից

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայում You Tube-ի արգելափակման կապակցությամբ և հուսով է, որ վերջ կտրվի դրան: Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն:
Նրա խոսքերով՝ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների անցկացման ժամանակ գրանցվել են մի շարք իրադարձություններ, որոնք կարող են բացասականորեն ազդել ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխհարաբերությունների վրա: Դիվանագետը մանրամասնել է, որ խոսքը գնում է Twitter-ի ու You Tube-ի արգելափակման մասին.
«Թուրքիան ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև ԱՄՆ-ի հուսալի գործընկերը: ԱՄՆ-ը հուսով է, որ առաջիկա օրերին Անկարան վերջ կդնի You Tube-ի արգելափակմանը»:
Թուրքիայում You Tube-ը վերստին արգելափակել են ապրիլի 5-ին: Դրանից առաջ այն արգելափակել էին մարտի 27-ին, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ վերացվել էր այդ արգելափակումը: