
Ռուսամետները Լուգանսկում գրավել են Անվտանգության ծառայության վարչության շենքը (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի մարզում ռուսամետների անցկացրած հանրահավաքի մասնակիցները երեկ գրոհով գրավել են Լուգանսկի մարզում գտնվող Ուկրաինայի Անվտանգության ծառայության վարչության շենքը: Նրանք կոտրել են շենքի դռները, բարձրացել են երկրորդ հարկ և սկսել են կոտրել ապակիները:
Նրանք շենքում հայտնաբերել և տիրել են մեծ քանակությամբ զենքի ու սպառազինության: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի մարզի ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Բացի այդ, հայտնի է դարձել, որ շենքի գրոհի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9 մարդ:
Լուգանսկի ոստիկանության անձնակազմը բերվել է մարտական պատրաստության: