Իրանը ռազմավարություն է մշակում Եվրախորհրդարանի բանաձևերի դեմ

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի խորհրդարանի 100 ներկայացուցիչ ստորագրել է «Եվրախորհրդարանի բանաձևերի դեմ Իրանի խորհրդարանի ռազմավարություն» արտակարգ նախագծի տակ:

Նախագիծը բաղկացած է 1 հոդվածից և 8 կետից: Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Հուսեինալի Խաջիդելիգանին: Պատգամավորի խոսքերով` նախագծի հետ կապված ստորագրահավաքը շարունակվում է խորհրդարանում, և նա հուսով է, որ վերջում նախագիծը կուղարկվի խորհրդարանի նախագահության դիտարկմանը:

Հինգշաբթի Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Իրանի մասին` մտահոգություն հայտնելով այդ երկրում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930