Բաժիններ՝

Ուկրաինայում ուժի մեջ է մտել ՌԴ-ի քաղաքացիների գտնվելու ժամկետը սահմանափակող օրենքը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայում ուժի մեջ է մտել երկրի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու ժամկետը սահմանափակող օրենքը: Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության, ինչպես նաև ԱԳՆ-ի ներդրած նոր կանոններով, Ռուսաստանի քաղաքացիները  կես տարում երկրի տարածքում չեն կարող գտնվել 90 օրից ավելի (սկսած Ուկրաինա մուտք գործելու ժամկետից):

Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան ռուսական կողմի սահմանափակումների, որը 2014 թվականի հունվարից 1-ից նմանատիպ սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի քաղաքացիների գտնվելու ժամկետի վերաբերյալ:

Ռուսաստանի քաղաքացիների կողմից ուկրաինական նոր կանոնները խախտելու դեպքում նրանց կարող են մերժել երկրորդ անգամ Ուկրաինայի տարածք մուտք գործելու հարցում: Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն՝ Ուկրաինայում մնալու ժամկետը գերազանցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս