Բաժիններ՝

Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի մեկ տարվա ընթացքում. Ասադ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի մեկ տարվա ընթացքում:

Այս մասին Դամասկոս կատարած այցի և Սիրիայի նախագահի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը:

Նրա խոսքերով՝ ռազմական գործերի վերաբերյալ իր հարցին Ասադը պատասխանել է, որ Սիրիայում մեկ տարվա ընթացքում կավարտվի ռազմական գործողությունների ակտիվ փուլը, ինչից հետո իրենք կսկսեն զբաղվել իրենց սովորական գործերով՝ ահաբեկիչների, շեհիթների դեմ պայքար մղելով:

Ստեպաշինն ընդգծել է, որ Սիրիայում փորձեր են ձեռնարկվում՝ խոչընդոտելու համար Լաթաքիայից քիմիական զենքի ողջ պաշարների դուրս բերմանը, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա հանդիմանել Ասադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս