Իլհամ Ալիևը կծանոթանա Նախիջևանի առանձին համազորային բանակի համար գնված ռազմական տեխնիկային
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է նախագահ Իլհամ Ալիևի երկօրյա այցը Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Տեղի աղբյուրները գործակալությանը հաղորդել են, որ պետության ղեկավարը ծանոթանալու է Նախիջևանում կենտրոնացած Առանձին համազորային բանակի համար գնված ռազմական տեխնիկային:
Ալիևը նաև մասնակցելու է Նախիջևան-Շահբուզ նոր ավտոճանապարհի բացմանը, ինչպես նաև հետևելու է Շարուրի շրջանում հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին: Պլանավորված են նաև Ալիևի մասնակցությամբ այլ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Նախիջևանում առանձին համազորային բանակը ստեղծվել է նախորդ տարեվերջին: Այդ բանակի հրամանատար էր նշանակվել գեներալ-լեյտենանտ Մուսթաֆաևը, ով նշանակվել էր նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար: