Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության` որպես վկա: Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Կայքի այս տեղեկությունը հաստատել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Նիկոլը բավականին լուրջ երիտասարդ է: Գտնում եմ, որ նա քաղաքականության մեջ հաջողությունների կհասնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցության հայտարարությանը, որով նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջարկվում է առաջադրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Երգչուհի Փինքն աշխատում է իր նոր ալբոմի վրա: Հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով իր անձնական կյանքի, աշխատանքի և սիրային հարաբերությունների մասին, երգչուհին նշել էր, որ նա պետք է լիներ լեսբուհի, քանի որ իր հավատարիմ երկրպագուները հենց համասեռամոլներն են:
Քիմ Քարդաշյանը մերկացել է… Նա «ՊԱՏԱՀՄԱՄԲ» մոռացել է հագնել ներքնազգեստ և ցուցադրելէ ամեն ինչ փողոցում քայլողներին (ուշադրություն. նկարները` ծնողական հայեցողությամբ)»,- այս մասին գրում է mediatakeout.com-ը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող, բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ քաղաքացի Բ. Մանուկյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
«Պուտինի սատարումը» հնարավորություն կտա իշխանությանն այլևս չսպասել ԲՀԿ-ի սատարմանը: Հակառակը` «Պուտինի սատարմամբ» կարելի է քրեական գործեր հարուցել այդ նույն սատարումին սպասող ԲՀԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Հետաքրքիր է` ինչպե՞ս կարձագանքեին իշխանությունները, եթե Արա Աբրահամյանն ու իր կառույցները հայտարարեին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ որևէ այլ` իշխանության համար վտանգավոր թեկնածուի սատարելու մասին: Բնականաբար, կհայտարարեին, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու չարակամ փորձ է, և նրա նկատմամբ կկիրառեին «Գնա տնից» ծրագիրը:
«Արդյունաբերությունն ու կրթությունն իրարից սնվում են, դու չես կարող լավ արդյունաբերություն ունենալ, եթե չունես լավ կրթություն: Քո տված կրթությունը չի կարող լինել շատ ուժեղ, եթե քո արդյունաբերությունը ծանր կշիռ չունի: Դասախոսներն ու պրոֆեսորները որտե՞ղ պետք է տեսնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից արտադրական միջավայր և ենթակառուցվածք, եթե այդ ամենը չկա: Ուրեմն դու պետք է արտասահմանյան դասախոսների ներգրավես կրթական գործընթացում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանաս կրթել քո ուսանողներին, որը հետագայում ներդրում կլինի արդյունաբերության մեջ: Մենք հենց այդպես ենք անում…»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել Վազգեն Խաչիկյանի շահերը պաշտպանելու լիազորությունից (hիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանը Վ. Խաչիկյանի համակուրսեցին է), Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ, Վ. Խաչիկյանի եղբայր Հայկազ Խաչիկյանը նախ՝ պատասխանեց, թե տեղյակ չէ, ապա ավելացրեց.
ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ժամանակ Սուրենը ձեռք է բերել արյան քաղցկեղ ու ժամկետից շուտ զորացրվել: Նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ ապահովելը մնացել է առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին:
Արդեն երկու օր է, ինչ քաղաքի ռադիոկայանների եթերներով պտտվում է Սյուզի Մելիքյանի «Մայրիկ» երգը: Երգչուհու հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հնարավոր է՝ երգը շուտով տեսահոլովակ ունենա:
Վերջերս` հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր: Քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր հայտարարել է, որ 2013թ, նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մինչ Գագիկ Ծառուկյանը հապաղում կամ գուցե ժամանակ է ձգում, իշխանությունն ինտենսիվորեն աշխատում է նրա շուրջ «օղակը սեղմելու» ուղղությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահից Սերժ Սարգսյանը որոշել է, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չէ, և անում է ամեն ինչ՝ Ծառուկյանին այնպես թուլացնելու համար, որ նա այլևս չմտածի մեծ հավակնությունների մասին, կամ որպեսզի այդ «թուլացումը» դառնա խաղաքարտ`Ծառուկյանի առաջադրման համար:
Ռիհաննան հանրաճանաչ «Vogue» ամսագրի նոր համարի շապիկին է: Կարմիր կրակոտ զգեստով և ալ կարմիր շրթներկով 24-ամյա փոփ երգչուհին զարդարում է ամսագրի նոյեմբեր ամսվա համարի շապիկը:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի միջև օրերս տեղի ունեցած հրապարակային «փոխհրաձգությունը» դարձավ ամենաքննարկվող քաղաքական հարցերից մեկը:
«Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. բռնության թույլատրելի շեմը գնալով իջնում է, այն արդեն անթույլատրելի սահմանների է հասել: Այժմ դրությունը մի քանի տարի առաջվա համեմատ բավականին վատացել է, վտանգը շատ ավելի բարձր է: Թե այն ժամանակ, երբ հատուկ ներկայացուցիչ էի, թե հիմա իմ հիմնական ուղերձն ու կոչը Եվրոպային հետևյալն է՝ սա մի հակամարտություն է, որին պետք է լուրջ վերաբերվել»:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Շաթլ տիեզերանավը տեղափոխել են Կալիֆոռնիայի գիտական կենտրոն, որը գտնվում է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մինչ թագարանում տեղավորվելը տիեզերանավը քաղաքի փողոցներով հազարավոր մարդկանց աչքի առջև անցել է մոտ 19 կմ ճանապարհ՝ շարժվելով 3,2 կմ/ժամ արագությամբ: Տոնական արարողությանը մասնակցել են ինչպես քաղաքացիներ, այնպես էլ քաղաքային իշխանությունները և այլ պաշտոնատար անձինք:
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին շվեդական կոսմետիկայի նոր դեմքն է: Նշենք, որ այս ընկերության արտադրած կոսմետիկայի վաճառքի պատմության մեջ գովազդային դեմքեր են եղել Մոնիկա Բելուչին, Նատալյա Վոդյանովան, Դեմի Մուրը, այժմ հերթը Թինա Կանդելակիինն է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական մեղադրանք է առաջադրել իրավախախտ մանկատներին և ծերանոցներին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից՝ իրենց շենքի առջև գտնվող կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչները տևական ժամանակ է` փորձում են կանխել այն: Նրանք արգելել են շարունակել շինարարական աշխատանքները:
Այսօր իր ծննդյան տարեդարձն է տոնում ռուսական շոու-բիզնեսի կարկառուն երգիչներից մեկը՝ Նիկոլայ Բասկովը: 36 տարի առաջ այս օրը, հասարակ զինվորականի և մաթեմատիկայի ուսուցչուհու ընտանիքում ծնվեց Նիկոլայը:
Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը panorama.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե իրեն հարցաքննության են կանչել: «Դեռ չեն կանչել»,- ասել է նախկին նախարարը:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը իր վիդեոբլոգում կիսվել է իր կարծիքով եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների վերաբերյալ:
ՀԱԿ-ում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է ՀԱԿ-ին որպես նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Առաջինը հրաժարականի դիմում ներկայացրած փոխքաղաքապետ՝ Կոմկուսի Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանի փոխարեն, քաղաքապետի տեղակալ է նշանակվել Ռուբիկ Սանոյանը՝ Բալասանյանի քրոջ ամուսինը: Սանոյանը նախկինում եղել է Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնտեսվար, մշակույթի տան տնօրեն, գարեջրի գործարանի տնօրեն, ապա ՕԵԿ քվոտայով մի քանի ամիս եղել է փոխմարզպետ…
Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Այս քաղաքացիական հասարակության շրջանակներում ոչ մեկին տրված չէ ճշմարտության, իմացության կամ արդարության մենաշնորհը: Բայց կարևոր է, որ բոլորը ձգտեն միավորվել այդ սկզբունքների շուրջ, և ոչ սեփական տեսակետի պարտադրանքի շուրջ: Քաղաքացիական հասարակության ամբողջ ուժն իր բազմազանության մեջ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բազմազանությունը խրախուսենք և պահպանենք:
Դեսպանի խոսքով` ինքն ու իր կինը վերջերս այցելել են մի քանի միջոցառումների, որոնց նպատակը կանանց շրջանակում ձեռներեցության առաջխաղացումն է եղել: «Հայաստանի կանայք չտեսնված տաղանդավոր են»,- նշել է դեսպանը:
Հալեպ մարդասիրական բեռ տանող հայկական ինքնաթիռն այս պահին ստուգվում է Էրզրումի օդանավակայանում։ Երևանից ուղեւորված ինքնաթիռը թուրքական կողմի պահանջով ժամը 11:15-ին իջեցվել է Էրզրումում։ Այս մասին հայկական կողմը տեղյակ է եղել նախօրոք։
Microsoft ընկերությունը ներկայացրել է Xbox Music երաժշտական ծառայությունը: Այս մասին գրված է ընկերության մամլո հաղորդագրությունում, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում: