Գաբալայի ՌՏԿ-ը հանվել է Ադրբեջանի զինված ուժերի հաշվեկշռից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ), որն իր գործունեությունը դադարեցրել է 2012 թվականին դեկտեմբերին և որը Ռուսաստանն ադրբեջանական կողմին հանձնել է 2013 թվականի կեսին, հանվել է Ադրբեջանի զինված ուժերի հաշվեկշռից:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ը: Գաբալայի ՌՏԿ-ի տարածքն ու գույքը կառավարության որոշմամբ հանձնվել են համապատասխան կառույցներին: ՌՏԿ-ի տարածքի ականազերծման աշախատանքների և բնապահպանական մոնիթորինգի ավարտից հետո որոշում կընդունվի կայանի ապագա ճակատագրի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930