Վրաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որը տևելու է մինչև ապրիլի 16-ը: Դրա շրջանակներում պլանավորված են մի շարք միջոցառումներ, որոնց շարքը բացվելու է «Ճանապարհ դեպի ՆԱՏՕ. Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների փորձը» խորագրով միջազգային կոնֆերանսի բացմամբ:

Թբիլիսիում այդ կոնֆերանսն այսօր բացելու են Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու գծով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում Վրաստանի շրջաններում նույնպես անցկացվելու են տարբեր միջոցառումներ:

Տեսանյութեր

Լրահոս