Արևմտամետ հայտարարություններ անելով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ բավական ինտենսիվ հարաբերություններ կարգավորելու փորձեր է անում
Վրացական իշխող կոալիցիայում պառակտում տեղի ունեցավ և Վրաստանի Ազատ դեմոկրատները փաստացի մնացին լուսանցքում՝ ունենալով բավական կարևոր դիրքեր պետական ապարատում: Այս տեսակետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Վրաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Քաղաքագետի խոսքով՝ օգտվելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից և փորձելով ինչ-որ չափով արևմտյան ուժերի ազդեցությունը թուլացնել Վրաստանում՝ Իվանիշվիլիի ղեկավորությամբ Գարիբաշվիլիի իշխանությունը փաստացի պահը օգտագործեց և Ալասանիային պաշտոնից ազատեց, ինչը, բնականաբար, իր հետ բերեց Ալասանիայի ողջ կուսակցական թիմի հրաժարականների շարքը: «Մի պահ կարծես տպավորություն կար, որ սա կարող էր Վրաստանում քաղաքակն ճգնաժամի պատճառ դառնալ, որովհետև իշխանական կոալիցիայի փլուզումը կարող է բերել խորհրդարանական մեծամասնության կորստի, բայց խնդիրները Գարիբաշվիլին բավականին արագ կարգավորեց, և, ըստ էության, նրանք կարողացան, նախ, այնպես անեն, որ Ազատ դեմոկրատների 10 հոգանոց պատգամավորական խումբը ամբողջությամբ չլքի կոալիցիան, նրանցից մի քնաիսը մնացին «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ, և բացի դրանից՝ ազատ պատգամավորներից մի քանիսին համոզեիցին միանալ այդ կոալիցիային և նախկին 83 տեղերի փոխարեն՝ այս պառակտումից հետո ստեղծեցին 86-ը»:
Հ. Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ ճիշտ են Սահակաշվիլու մեղադրանքները, որ նման գործողություններ անելով՝ Գարիբաշվիլին թուլացնում է Վրաստանի արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորը և ինչ-որ չափով նաև նպաստում է պրոռուսական տրամադրությունների ավելի մեծ ազդեցությանը. «Որովեհտև եթե վերլուծենք Գարիբաշվիլու վերիջին մեկ-երկու տարվա քաղաքկանությունը, կտեսնենք, որ արևմտամետ հայտարարություններ անելով՝ Վրաստանը բավական ինտենսիվ հարաբերություններ կարգավորելու ինչ-որ փորձեր է անում Ռուսաստանի հետ: Ակնհայտ է որ փորձում են այդ լարվածությունը ինչ-որ չափով նվազեցնել»:
Քաղաքագետն այս գործընթացում միայն մեկ խոչընդոտ է տեսնում. «Դա այն է, որ Աբխազիան և Ռուսաստանը փորձում են ինտեգրացիոն ավելի լուրջ գործընթացներ սկսեն և միասնական բանակ և միասնական իրավապահ համակարգեր ձևավորել, ինչը Վրաստանի համար իսկապես լուրջ հարված կլինի: Սա կարող է լինեիլ խնդիր, բայց փաստն այն է, որ ներքին քաղաքական գործընթացների ազդեցության տեսակետից արևմտյան պարտիան բավական թուլացավ Ալասանիայի թիմի իշխանությունից դուրս բերելու արդյունքում»: