Թուրք-ադրբեջանական հետքը Իրանի ներքաղաքական կյանքում․ Արեգ Նոշադյան
Արեգ Նոշադյանը գրում է․ «Թուրք-ադրբեջանական հետքը Իրանի ներքաղաքական կյանքում։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվեցին զանգվածային բնույթ կրող բողոքի ակցիաներ: Պատճառը ազգությամբ Քուրդ՝22-ամյա Մահսա Ամինիի մահն էր։Ցուցարարները վանկարկում էին «زن،زندگی،آزادی» (կին,կյանք,ազատություն) և ցուցարարներին վրդովվեցրել էր այն փաստը,որ Թեհրանի բարոյականության ոստիկանությունը իբրև ծեծել և հասցրել է մահվան երիտասարդ աղջկան,սակայն մինչ նրա մահվան լուրի հաստատումը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում սկսվել էր զինված անհնազանդություններ «ցուցարարների» կողմից:
Մի քանի օր անց ցույցերը վերաճեցին խանութների թալանի և զինված անկարգությունների։
Որտեղի՞ց ցուցարարներին զենք և ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում։
Պետք է չմոռանալ,որ մինչ այս ամենն Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենաբարձր և պաշտոնական ատյաններից հայտարարել էր,որ խտրականորեն դեմ է որևէ միջազգային սահմանի փոփոխության՝փաստացի մերժել է թուրք-ադրբեջանական «միջանցքային» գաղափարը և բազմիցս շեշտել հայ-իրանական սահմանի կարևորությունը և հազարամյա պատմությունը,այսինքն՝ թուրք-ադրբեջանական ընկալմամբ արտահայտել է ծայրահեղ հայանպաստ դիրքորոշում։Նաև հիշենք այն փաստը,որ իրանական բանակը և մեծամասամբ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվել է (և այժմ էլ) գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններին։
Թուրք-ադրբեջանական տանդեմը՝ մասնավորապես Իսրայելի և արևմուտքի թույլտվությամբ փորձեցին ներսից քանդել Իրանը և իրենց նպատակները համադրել Իրանում առաջացած սոցիալական խնդիրների հետ։
Նրանք սկսեցին զինել մասնավորապես իրանական Ադրբեջանը և Քուրդիստանը՝ փորձելով շեղել Իրանի ուշադրությունը և ակտիվացնել անջատողական տրամադրությունները այդ շրջաններում։
Իսկ ինչո՞վ է մեզ սպառնում Իրանի ներքին անկայունությունն ու թուլացումը։ Փաստացի այսօր կարելի է ասել,որ ռուսական գործոնին զուգահեռ նաև Իրանն է թուրք-ադրբեջանական տանդեմին հետ պահում Հայաստանի Հանրապետության հանդեպ ոտնձգություններից՝ քանի որ ո՜չ Թուրքիան ո՜չ էլ առավել ևս Ադրբեջանը իրենց չեն կարող թույլ տալ ուղիղ ռազմական առճակատում Իրանի հետ։
Մեզ միայն մնում է ճիշտ գնահատել մեր ուժերը և սերտորեն համագործակցել բարեկամ և դաշնակից երկրների հետ»։