ԱՄՆ-ում ներկայացվել է նոր Ford Mustang Shelby GT500 Code Red-ը։ Մեքենայի արժեքը սկսում է 209 995 դոլարից։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել տարել 27-ամյա Քրիստինա Շ.-ին:
Այսօր ուսանողուհիներ էին եկել և խնդրում էին ինձ. «Հա՛յր, աղոթեք, որ մենք քննությունները հանձնենք»: Իսկ ես նրանց պատասխանեցի. «Կաղոթեմ, որ դուք ողջախոհության քննությունները հանձնեք: Դա է ամենակարևորը: Դրանից հետո մնացածն էլ կարելի է իրենց տեղերը դասավորել»: Ճի՞շտ ասացի նրանց, թե՞ ոչ: Այո, եթե այսօր պատանիների դեմքին համեստություն, ողջախոհություն ես տեսնում, ապա դա մեծ բան է: Շա՜տ մեծ բան:
Աշխարհում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը: ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանն այն կարծիքին է, որ մարդու իրավունքներն այս պահին իսպառ բացակայում են Հայաստանի Հանրապետությունում:
Քաղաքապետարանը ներկայացրել է Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագիծը: Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագծում նշված է, որ Երևան քաղաքի քաղաքաշինական զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացվել են Երևանի 2005-2020թթ. գլխավոր հատակագծում ամրագրված հիմնական դրույթների համաձայն:
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքը հայտնվեց ծուղակում, որը շարունակվում է մինչև օրս։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին որակեց դավաճան, կապիտուլյանտ և քաղաքական պայքարը կառուցեց այն տրամաբանությամբ, որ պետք է օր առաջ ազատվել նրանից։ Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե որքանով էր ու է՛ իրավացի ընդդիմությունը, արդյո՞ք իսկապես դավաճան ու կապիտուլյանտ է Փաշինյանը, թե՞ ոչ։
– Հետախուզական ծառայությունների և զինվորականների միջև բանակցությունները հատուկ խողովակների միջոցով՝ Սիրիայում ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով։
Լավ է, որ Արցախում արժանապատվությունն ամեն ինչից վեր համարող մարդիկ շատ են և կանխել են ադրբեջանցիների մուտքը հանքավայրեր և նրանց համապատասխան տեղ «ճանապարհել»։
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալների ռեգիստրում ներառել է փիլիսոփա Ռուբեն Ապրեսյանին, ինչպես նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովին:
Մարոկկո-Պորտուգալիա՝ 1:0: Կիսաեզրափակիչում Մարոկկոն կխաղա Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ ձվի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ:
Այսօր մենք գտնվում ենք իսկական և վերիրական զուգահեռ ընթացքի մեջ, և սա ոչ թե վերջին մեկ տարվա ամփոփումն է, այլ մի իրականություն, որում ապրում է մեր ժողովուրդը։ Մի կողմից՝ տոնական լույսեր, իրեն լավ զգալու մարդկային բնական հակում, մյուս կողմից՝ դառը իրականություն, որով սկսել ենք այս օրացուցային տարին, և որի մեջ գտնվում ենք։
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Փաշինյանի Կառավարության կողմից անհետաձգելի համարված «Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման մասին» նախագիծը։
2022 թվականի սեպտեմբերի 14-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Արսեն Վարդանյանի մարմինը դեպքից օրեր անց Կարմիր խաչի աշխատակիցներն են դուրս բերել և հանձնել հարազատներին։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տասնվեց մասնակիցները տպավորված են Հայաստանի ջերմ հյուրընկալությամբ, տեսարժան վայրերով ու եվրատեսիլյան շքեղ բեմով: Նրանք նշում են, որ Հայաստանից կտանեն հայկական լավաշ, հայկական հոլ խաղալիքն ու անմոռանալի հիշողություններ:
Նոյեմբերի 23-ին Երևանում Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդեց նախօրեի երկկողմ հանդիպումը Բիշքեկում։ Փաշինյան-Պուտին հանդիպումները մշտապես հայտնվում են փորձագիտական հանրության խոշորացույցի տակ, սակայն այս անգամ ոչ այնքան ուշագրավ է բուն հանդիպումն առանձին վերցրած, որի ընթացքում քննարկվեց ռեգիոնալ իրադրությունը, բնականաբար, ընթացքը դեպի, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր, որքան գործընթացը՝ ավելի լայն առումով։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-13-ին Մատենադարանում անցկացնելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը, որին մասնակցելու է 250 հոգի։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆորումին չի հրավիրել ՀՅԴ-ին և Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներին։
Ամատունին ասաց, որ գաղտնիությունից ելնելով չի կարող նշել, թե քանի գերիներին են այցելել կոմիտեի աշխատակիցները:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում խաղաղության ապահովումը տեսնել ուժային ճանապարհով, կամ՝ թուրքական բանակի մոդելը որդեգրած սեփական զինված ուժերի ռազմական կարողությունների, մարտունակության բարձրացմամբ:
«Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում հազարավոր զոհեր ենք ունեցել երկու կողմից, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»․ Աննա Հակոբյանն այս դավադիր և հակաազգային բանաձևը տվել էր պատերազմից դեռևս տարիուկես առաջ։ Հետո արդեն պիտի գար 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներ փնտրել-գտնելու, նրանց այցելելու և լուսանկարվելու փուլը։ Դե, իրենց օրոք սկսված պատերազմի զոհերը հո հանուն ոչնչի՞ չէին, թեև Աննա Հակոբյանի ամուսնու խոստովանությամբ՝ կարող էին և չլինել։
Հայաստանի Կառավարությունը կրճատել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար 2022 թվականի բյուջեով հատկացված գումարները, որպեսզի դրանք ուղղի այլ ծրագրերի։
Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին:
Ես ձեզնից անկողմնակալություն և համարձակություն եմ ակնկալում։ Շնորհակալություն»:
Նրա խոսքով՝ մասնակիցների հետ ժամանակը հիանալի է անցնում:
«Կալանավորումը բացառիկ խափանման միջոց է, սակայն, ինչպես տեսնում ենք բերված թվերից, այն դարձել է օրինաչափություն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս, իրավաբան Գրիգոր Չափանյանը՝ անդրադառնալով այն թվային աղետալի ցուցանիշին, ըստ որի՝ Վերաքննիչ դատարանում կալանքի բողոքարկումներից բավարարվում է միայն մոտ 2%-ը:
Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է հետևում Երևանում անցկացվող Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։
35-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում: