Արցախը` պատանդ. միջանցքը փակել են Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. Օր 17-րդ. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ, պատմաբան Վարդուշ Մովսիսյանի խոսքով՝ ճանապարհը փակելով՝ թշնամին հիմնականում ուզում է հայաթափել Արցախը՝ ըստ էության արժանացնելով Նախիջևանի ճակատագրին:
Նունիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին:
«Եթե հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, Սյունիքի մարզին, դա Իրանի հստակ կարմիր գիծն է, որի կապակցությամբ անմիջապես պաշտոնական Թեհրանն արձագանքում է, և անհրաժեշտության դեպքում նաև քայլեր և գործողություններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետության և ԼՂ հակամարտության հետ, Իրանը չափազանց զգուշավոր է՝ հաշվի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը:
Ամանորին չենք պատրաստվում, մտածում եմ՝ ինչ լինի, որ այսօր երեխեքն ուտեն․ արցախցի բազմազավակ մայր
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցնե՜ր, վերջապես ուշքի եկեք, բացեք ձեր աչքերն ու ականջները և ուղիղ նայեք իրականությանը… Նայեք ու հիշեք ձեզ այնպիսին, ինչպիսին ավելի քան չորս տարի առաջ էիք՝ հաղթող, պարտադրող և հպարտ… Այդպիսինն էիք, քանի որ ոչ թե թշնամին էր թույլ, այլ ՄԵՆՔ էինք ուժեղ մեր ժողովրդով ու բանակով և, […]
168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
Հադրութի արվեստի դպրոցի սաների ամանորյա համերգը Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
168 TV-ի հյուրն է Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանը։
Կա՛ Արցախը, կա՛ բարբառը, կա՛ հայ ժողովուրդը․ Արցախի բարբառով ներկայացումներ՝ Բելգիայում
Քանի որ այս ամբողջ ընթացքում ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը բարդում է Արայիկ Հարությունյանի վրա, Արայիկ Հարությունյանն էլ ասում է, որ ինքն ամեն ինչից տեղյակ է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ասածն ու արվածը լրիվ հակառակն են, իմիտացիա է ստեղծվել աշխատանքի։ Քաղաքականություն վարելու իմիտացիան ստեղծված է մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց գործողություն չկա այդ ուղղությամբ, դա իմիտացիա է։
«Մի մարդու, ում վրա Ալիևը հրապարակային ծիծաղել է, ծաղրել է, իսկ նա լռել է, ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել, համարել բանակցային հավասարազոր կողմ: Առավել ևս Նիկոլ Փաշինյանն այնքան է փորձել գցել, խաբել, որ նրան որևէ մեկը լուրջ չի ընկալում, և դա ստեղծում է խնդիր, քանի որ Ռուսաստանում շատ հարցեր ամեն դեպքում լուծվում են փակ դռների ետևում առաջին դեմքերի մակարդակով բանակցությունների ընթացքում: Այս առումով նշեմ, որ թեև Ադրբեջանի քաղաքականությունն ավելի հակառուսական է, սակայն այն գոնե հասկանալի է ռուսական ղեկավարության համար և նույնիսկ Արևմուտքում:
Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:
Մենք մեր ԳՈՐԾԸ չենք անում ու սպասում ենք դրսից անե՞ն։
Այս լաբորատորիան Հայաստանում զարգացնում է 3D և արդեն նաև 4D բժշկություն. տեղում ստեղծվում են իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցողների համար։
ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այս խնդրում իրենց պատասխանատվությունը չեն տեսնում, չեն ընդունում, որ այս խնդրի հասցեատերը նաև իրենք են, ոչ միայն Ռուսաստանը:
«Ցանկացել եմ այս ակցիայով անցորդներին, ովքեր Նոր տարվա համար գալիս են տոնածառի մոտ ուրախանալու, հիանալու, ևս մեկ անգամ հիշեցնել, որ պարտավոր են հիշել մեր տղաներին, նրանց հիշատակը վառ պահել, որովհետև այս տղաները զոհվել են հայրենիքի համար։
Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով։
Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանիկարծիքով՝ ստեղծված իրավիճակում պետք է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարել, որպեսզի այս վիճակը շարունակություն չունենա։
Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչները գտնվում են Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։
Հաղորդագրության համար նշում ենք, որ զենքով և համազգեստով անձինք ոչ թե ռուս խաղաղապահներ են, այլ ադրբեջանցի զինվորականներ, կեղծ բնապահպանների ուղեկցորդներ։
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ղեկավար Իշխան Աղբալյանը 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով Բայրամովի հայտարարությանը, ասաց, որ Ադրբեջանին որևէ տարածք, գյուղ չունեն տալու։
Արցախից 3 ծանր հիվանդ Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան
Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին»:
«Այն, որ կիրառվում է հստակ, տեսանելի քարոզչական գիծ, ակնհայտ է, բայց չէի ասի՝ ինտենսիվությունն այդքան բարձր է: Իրենք դեռ ավելին կանեն ու անելու են ավելին: Երբ ժամանակը գա, ու մարդիկ ծանոթանան ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ, ինչ որ սրանք սարքել են, մեղմ ասած, անգամ Հայաստանը ամենաշատը չսիրող մարդկանց համար, որոնք ատում են նախագահներին, Երրորդ նախագահին ևս, զավեշտալի են լինելու սրանց հիմարությունները: Ուղղակի ամոթ է, բայց դա ընդամենը շեղելու նպատակ ունի: Տեսան, որ չի ստացվում»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Ըստ նրա՝ սա է միակ ճանապարհը՝ հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու համար։ Եվ այո, այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի խորհրդանիշով մեքենաներն են մուտք ու ելք անում, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է»,- նշել է նա։
Ավելի վաղ կենտրոնը մանրամասն ուսումնասիրել էր Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Արգենտինայի հայ համայնքները։