2020 թ. արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական խոսույթում լայն տարածում գտավ, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Ադրբեջանի հարավարևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նախագահները հայտարարել են, որ այդ գաղափարը պետք է կյանքի կոչվի հնարավորինս արագ։ Այժմ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ստանալ «Սյունիքի միջանցքը» ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, ինչի վառ վկայությունն են վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական ագրեսիան և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Եթե քո կառավարումը հանգեցրել է աղետի, պետք է բարոյական պատասխանատվություն ունենալ և հեռանալ:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը՝ իր շայկայով, թիվ մեկ մեղավորն է և պատասխանատուն: Եթե Ռուսաստանը թերացել է կամ չի թերացել, բա ՀՀ իշխանության անելիքը ո՞րն է: Նա էր, չէ՞, հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա ինչո՞ւ իր հպարտ թիմակիցների հետ չի գնում Լաչինի միջանցքը բացելու»:
Ի դեպ, պատահական չէ, որ այսօր ապաշրջափակման հեռանկարների մասին խոսելիս՝ ՀՀ պսևդո-իշխանությունները պարբերաբար հղում են անում 2009-2010 թթ. պատրաստված զեկույցների վրա։
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը 168.am-ին ասաց, որ սա իրենց երկրորդ ֆիլմն է, 2017 թվականին կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի հետ ստեղծագործական խմբով եկել են Հայաստան և նկարել առաջին փաստավավերագրական ֆիլմը, որը կոչվում է «Հայաստանի գանձերը»:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանն ասաց՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը միանշանակ հումանիտար աղետ է։ Հումանիտար իրավունքի դիտանկյունից, այն, ինչ անում է Ադրբեջանը, այսպես կոչված, «էկոլոգների» միջոցով՝ ուղղակի միջազգային հանցագործություն է։
Ի՞նչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը Ալիևի հետ. Օր՝ 11-րդ. ՈՒՂԻՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ։
Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն է:
Ադրբեջանը, արդեն 11 օր է՝ շրջափակման մեջ է պահում Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար արցախահայերով։ Թեպետ արդեն պարենի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում, սակայն արցախահայությունը չի ընկճվում։
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Զգացված եմ: Ես էլ եմ զգացված: Շնորհակալ եմ: Ես էլ եմ շնորհակալ: Հանկարծ չշեղվենք. 2-ի հանդիպում
168 TV-ի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին։
Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Արդեն 11 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը։ Արցախում 120 հազար հայ զրկված է արտաքին աշխարհի հետ կապից, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Իրավիճակը, ըստ իշխանությունների՝ այլևս ճգնաժամային է։
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծված, և վստահաբար կարելի է ասել, որ միջանցքում երթևեկության վերականգնումն ընդհանուր իրադրության հանգուցալուծման չի բերելու։ Իրականում՝ խնդրի լուծման բանալին և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային հանրության ձեռքում է:
ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել:
Այժմ մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի վիճակը վատթարանում է, Հայաստանում կա անհասկանալի մթնոլորտ, և Սփյուռքում կա տրամադրություն, որ մարդիկ չեն հասկանում՝ Երևանի ղեկավարներն ի՞նչ են ուզում և Սփյուռքի դերն ի՞նչ է: Եթե այսպիսի ուղղությամբ շարունակվի, չենք կարող այս շատ մեծ ճնշումներին դիմակայել:
Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ:
Հայաստանում առաջինը թվային քարտեր թողարկած Ակբա բանկը հնարավորություն է ընձեռում acba digital-ի միջոցով 24/7 ռեժիմով մինչև 28.02.2023թ. անվճար պատվիրել մեկ Visa Digital քարտ։
Արցախը՝ պատանդ. աշխարհի երկակի խաղերը, օր՝ 11-րդ. Փաշինյանը հայտարարեց՝ կստորագրի. ՈՒՂԻՂ
Վերջին շրջանում Հայաստանի հանրության շրջանում նկատվում է մեծ խանդավառություն Հնդկաստանից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ զենքի ձեռքբերման կապակցությամբ։ Իհարկե, շատ կարևոր է 44-օրյա պատերազմից հետո ըստ տարբեր գնահատականների մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի կորուստների վերականգնման ձգտումը՝ ցանկացած աղբյուրի պարագայում, թեև տարօրինակ է, որ այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն է նկատվում պատերազմից միայն 2 տարի անց։ Ինչև, կցանկանայի կանգ առնել Հայաստանի կողմից սպառազինության ձեռք բերման մի քանի կարևոր ասպեկտների վրա։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք ճանաչեցինք Ցեղասպանությունը, եթե այսօր լռում ենք, ինչո՞ւ է այդքան շատ խոսվում Ուկրաինայի մասին ու չի խոսվում Հայաստանի մասին։
Պատերազմը շարունակվում է Արցախի տոտալ շրջափակումով. Ռուբեն Վարդանյան
Գալուստ Սահակյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնում հազարավոր ցավակցական և հիշատակի խոսքերի համար և տեղակացնում, որ ականավոր պետական, քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
«Ի վերջո, Ռուսաստանն ունի տեղում ներկայություն և իսկապես աշխատում է իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Պարզ է, որ այդ աշխատանքի արագությունը գոհացնող չէ, բայց ինչպես տեղում իրավիճակն ունի առանձնահատկություններ, այնպես էլ ՌԴ միջազգային իրավիճակն ունի առանձնահատկություններ։
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ: