Արցախը` պատանդ, օր` 12-րդ. Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի, իսկ ՀՀ վարչախմբի՞ն. ՈՒՂԻՂ
12 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը մեր այն հայրենակիցներից է, ով ամեն կերպ փորձում է բարձրաձայնել թշնամու կողմից կատարվող հերթական սադրանքի մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 12-րդ օրն է` Արցախի շրջափակված լինելու պատճառով, դեղատներում սպառվում է դեղորայքը, մարդիկ զրկված են կենսական անհրաժեշտության իրերից, սննդամթերքից։
Ամուր պահենք ազատ ապրելու ձգտման խորհրդանիշ դարձած 1988-ին բարձրացված միասնության բռունցքը
Թե ինչ նկատի ուներ Արամ Սարգսյանը «թուրքերին վաճառել» ասելով, պարզ չէ, բայց անցնող մեկ տարվա ընթացքում միակ հստակ բանը, որ թուրքերին վաճառվել է` հայկական տարածքներն են` ՀՀ արևելյան սահմանները, ինչպես նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն:
Թշնամին տանից է, ու դրա համար էլ դրսի թշնամուն հակառակորդ են անվանում:
«Փաշինյանն ու իր թիմակիցները հենց ամենասկզբից սպասարկել են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, իրենք իրենց դավադիր պայմանավորվածությունների, թաքուն բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Արցախը ներքաշեցին դավադիր պատերազմի մեջ, սպանեցին հազարավոր տղերքի, խեղեցին հազարավոր ճակատագրեր ու թողել են, որ Բաքվի բերդերում հարյուրավոր տղերք էլ տանջվեն: Սրանք առավոտից երեկո պասերով խաղում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Ե՛վ ՀՀ իշխանությունը բռնազավթածների, և՛ Ադրբեջանի կուրատորները թուրքերն են»:
Արցախի Հանրապետության դատախազությունն անդրադարձել է Արցախի 12-օրյա շրջափակման շուրջ հայտարարություններին․
Առանց հայրիկի ու մայրիկի դժվար է. արցախցի փոքրիկներն անհամբեր սպասում են Լաչինի միջանցքի բացմանը
Այսպիսով ավելի ու ավելի ես համոզվում, որ Արցախի շրջափակումը հերթական հայ-ադրբեջանա-թուրքական դավադրության դրսևորումն է:
Լաչինի միջանցքի փակմանը հաջորդած մի քանի օրերի հարաբերական լռությունից հետո իսկական արշավ է սկսվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։
Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Արցախի շրջափակման և Հայաստանին սպառնացող վտանգների, մարտահրավերների մասին Սաթիկ Սեյրանյանը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Երկուսն էլ շատ վատ է։
Արցախի բազմազավակ ընտանիքի կարիքները շրջափակման պայմաններում մեծացել են
Նրանք, ահա, նստում են բազմափորձ դիվանագետների սեղանի գլխին ու դեմքի անիմաստ արտահայտությամբ ցուցումներ են տալիս նրանց, ովքեր իրենց խոհանոցներում ծաղրում են ի պաշտոնե իրենց վերադասներին։
Սակայն այդ անհատներին, չճանաչելով հանդերձ (ի տարբերություն որոշ մեր հայրենակիցների, որոնք փորձում էին ամեն կերպ նրանց մուտքն Արցախ պայմանավորել սոսկ բացասական հանգամանքներով), ես համբերատար ընդունում և ոգեշնչվում էի նրանց կատարածով։
168 TV-ի հյուրն է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Մենք արցախցի ենք, ուժեղ ենք, դեռ դիմանում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որը շուրջ 30 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում, վաճառում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
Ըստ Լավրովի՝ Արարատ Միրզոյանը հրաժարվել է հանդիպումից, մինչդեռ կարող էր գալ և մանրամասն ներկայացնել իրավիճակը Լաչինի միջանցքում: Լարվրովը առանձնակի սրտնեղել էր, որ Միրզոյանը բարդ պահերին եղել է Պրահայում, Նյու–Յորքում, բայց չի եկել Մոսկվա:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Փնտրել դաշնակիցներ: Անհրաժեշտ է մերձենալ Իրանի հետ և խաղալ Իրան-Թուրքիա հակասությունների վրա: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել: Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, կարող է Թեհրանից սահմանափակ զորք խնդրել»,- ասել է ռուս ռազմական փորձագետը՝ ակնարկելով, որ սա «կսառեցնի» ադրբեջանցիների սանձարձակությունը:
Մոսկվայում նախատեսված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը, տարբեր շարժառիթներ և պատճառներ կարող է ունենալ, այդ թվում՝ կուլիսներում, Հայաստանին դեմ տված «ծանր որոշումները», որի մասին շատ են սիրում խոսել իշխանական դեմքերը, սակայն այս պահին մեկ այլ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։
Եկել էի կարտոֆիլ գնեի, բայց չկա, շուկայում միայն դատարկ արկղեր են․ Ստեփանակերտի բնակիչ
Երթի մասնակիցները պահանջել են նաև մինչև դեկտեմբերի 24-ը կամ վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, կամ նրանք կվերադառնան ավելի մեծ խմբով, պահանջատեր լինելու ծառացած հումանիտար խնդիրներին։
Ինչպես ճեղքել Ադրբեջանի բլոկադան, ինչպես կանխել Արցախի և Հայաստանի խաչելությունը. ՕՐ՝ 12-րդ. ՈՒՂԻՂ