նչ անշնորհք են էդ նախկինները, դռելի փոշին էլ իրենց հետևից չեն մաքրել:
Pantone Color Institute-ը (Գույնի ամերիկյան ինստիտուտը) հագեցած վարդագույնը, որը ստացել է Viva Magenta (ANTONE 18-1750 Viva Magenta) անվանումը, հռչակել է 2023 թվականի տարվա գույն:
Սովորական զրպարտություն. ի՞նչ է անում «5-րդ ալիքի» օպերատորը
Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել։
Վրաստանի մաքսավորներն առանձնապես խոշոր չափի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերել «Սարպի» մաքսային անցակետում (վրաց-թուրքական սահման):
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 41-ամյա Իլդար Խ.-ն:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում Լավրովի հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե հետաձգվում է, այլ փակվո՞ւմ, այսինքն՝ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը հօ՞դս է ցնդում:
2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 23-ամյա Ստելա Թ.-ն:
«Ամենակարևորը ՀՀ դիրքորոշումն է, եթե ՀՀ-ն համաձայն է, այդպես է երևում, որ համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմի մեջ, ՌԴ-ն պատճառ չունի դիմադրելու այսօր: Հետագայում կտեսնեն՝ ինչպես իրենց ուժերը կտեղակայեն ռեգիոնում: Ամենակարևորը ՀՀ կարմիր գծերն են, որո՞նք են ՀՀ կարմիր գծերը, ՀՀ կարմիր գծերը շարժված են»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կովկաս» կենտրոնի նախագահ, ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում վերջերս ընդունված հայամետ բանաձևերին ու Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշմանը:
Բրիտանական The Economist ամսագրի վերլուծական բաժինը հրապարակել է կյանքի համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը. 2022 թվականի վերջին այն գլխավորել են Նյու Յորքը և Սինգապուրը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն անվանվել են այն քաղաքները, որտեղ կյանքը թանկացել է ամենից շատ. նրանք վարկանիշում բարձրացել են մի քանի տասնյակ հորիզոնականներով։
Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային:
Ի դեպ, մոտավորապես նույնն է եղել 1921թ․, երբ Կավբյուրոն իր առաջին նիստում որոշել էր Արցախը թողնել Հայաստանի կազմում։ Հետագայում ադրբեջանցի բոլշևիկները բողոքել են, իսկ հայ բոլշևիկները հանուն խաղաղության և ադրբեջանցիների հետ բարեկամության՝ համաձայնվել Արցախը հանձնել Ադրբեջանին։
Նոյեմբերի 29-ին Աննա Հակոբյանն այցելել էր Արարատի մարզ, եղել մի շարք համայնքներում՝ Զանգակատուն, Գոռավան, Վեդի և այլն:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 2-ին միջադեպեր չեն գրանցվել:
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Գարիկի Պողոսյանը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից էր, ընտանիքի միակ որդին։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ընդգծել է, որ նամականիշի մարումն առաջին միջոցառումն է, որ անցկացվում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մամուլի կենտրոնում.
Հուդայի վերջը շատ տխուր էր։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի էր ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Դիվանագետի համոզմամբ՝ շարունակական ուղիղ երկխոսությունը, այսինքն` ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը, առանցքային է խնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու հարցում:
Լսեցի այսօր ԱԺ ամբիոնից հնչած իմքայլականների ելույթները, և կուզեի հատկապես անդրադառնալ Շիրակ Թորոսյանի երկնած մտքերին: «Հանրապետական» խմբակցության երբեմնի մշտաբնակ իմ նախկին գործենկերոջ ելույթը, մեղմ ասած, ազնիվ չէր:
Արհեստական բանականությամբ աշխատող Ռոբին ռոբոտը կմիանա դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և Կարինա Իգնատյանին։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:
«Իրանն այսօր ունի բավականաչափ միջուկային նյութ՝ ոչ մեկ ռումբ արտադրելու համար: Դա չի նշանակում, թե նրանք ռումբ են պատրաստում, բայց այդ հարցում լիակատար թափանցիկություն է անհրաժեշտ», – ասել է Գրոսին:
Եվրոպական Միության անդամ երկրների կառավարությունները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ծովով տեղափոխվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի վերին շեմ սահմանել 60 դոլարը:
Իշխանական լրատվամիջոցներն այսօր մի տեսանյութ տարածեցին, որտեղ իբրև թե 5-րդ ալիքի օպերատորը Հրապարակի շենքերից մեկի մեջ հեղույս (բոլտ) է տեղադրում, ապա տեսանակարահանում՝ մեղադրելով իշխանություններին, թե պատերը վնասել են։
Դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին։
Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կհայտարարեն նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման համաձայնագրի կնքման մասին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
«2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որի նպատակն է ուժեղացնել կազմակերպության ազդեցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում։ Այս գործընթացը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի: