168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսում անգլալեզու Groong փոդքասթի հեղինակի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168TV-ի եթերում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին, ՀՀ իշխանությունների՝ հայաստանյան ընդդիմությանն ու Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ նկատելով՝ բոլորին հռչակեցին մեղավոր՝ բացի իրենցից:
Բնակչությանը կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին:
«Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:
168 TV-ի հյուրն է «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանը։
Դիմադրող և պայքարող Արցախ. օր 6-րդ. 168.am-Ի ԱՐՏԱԿԱՐԳ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Արցախում հավատում են՝ 90-ականների նման շրջափակումից հետո ամեն ինչ ավարտվելու է հաղթանակով
Պոպուլիզմը շռայլություն է, որն իրենց կարող են թույլ տալ համեմատաբար անդարդ հասարակությունները, անվտանգ ու բարեկեցիկ երկրները, որոնց հոգսը եկամուտների հավասար բաշխումն է կամ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլորի համար։
168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձել է Արցախում արդեն վեցերորդ օրը շարունակվող մարդասիրական ճգնաժամին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությանը։
«Ամեն ոք պետք է իր բաժին աշխատանքն անի: Ես մասնակցում եմ բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Ադրբեջանի, քանի որ տեսնում եմ՝ խնդիր կա իմ ժողովրդի անվտանգության հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հայ ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանը (Մրո):
Հա ի դեպ շատ շատ տարիներ անլույս ու անգազ և շաբաթը մեկ անգամ՝ մեկ ավտոբուսի հույսով, Քաշաթաղը դիմացավ ու ձևավորվեց որպես շրջան։
Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ խաղաղապահներն ունեն առաքելություն՝ ապահովել միջանցքի անխափանությունը։ Սակայն, ըստ նրա, այն ապահովելու ձևերը շատ տարբեր են, և եթե տևական ժամանակ պարզապես բանակցությունները չեն օգնում, խաղաղապահներն ունեն իրավունք ինչ-որ ձևով վերականգնելու երթևեկությունը և կապը։
Արցախի հայության մարդասիրական աղետի և հայաստանյան դավադիր վարչախմբի լռության և անգործության պայմաններում ևս մեկ անգամ արժե հիշել, թե ինչ կարգախոսներով ու խոստումներով էր Փաշինյանը գալիս իշխանության, դրժում դրանք, ապա և վերարտադրվում։
«Իրավիճակը, իրոք, շատ բարդ է, արդեն լուրջ աղետի շեմին ենք կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ ասաց արցախցի երգիչ Վարդան Բադալյանը։
Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ
Արցախը, 6-րդ օրն է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից։ Դեկտեմբերի 12-ից՝ ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը՝ Արցախը կտրել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուց։
Արդեն 6-րդ օրն ա՝ Արցախը գտնվում է շրջափակման ու հումանիտար աղետի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական առօրյա կյանքը, ասես, ոչինչ տեղի չի ունեցել։
Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Կարմիր խաչի առաքելությունն Արցախում մարդասիրական հարցերի շուրջ քննարկումների մեջ է կողմերի հետ
Արցախը շրջափակված է․ օր 6-րդ. արտակարգ քննարկում
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը խոսելով սպասվելիք ակցիայի և Արցախում տիրող իրավիճակի մասին, նշեց՝ այն ամենը, ինչ անում են ադրբեջանցիները Բերձորի ճանապարհին, կեղծ էկոլոգիական ակցիա է, վստահ է, որ սա բոլորն էլ հասկանում են։
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ այս պահին չի տեսնում, որ Արցախի ճանապարհը բացելու առնչությամբ ժողովուրդը որևէ բան անի։
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:
Ճանապարհի ապաշրջափակման հարցն առաջնահերթ է, բայց բացի դա անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ Արցախի համար:
Արդեն 6 օր է՝ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Ադրբեջան պետության կողմից հովանավորվող Էկո-ահաբեկիչները Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետի վիճակ: Երկիր փաստացի չեն մտնում պարենային ու առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ, դեղորայք, վառելիք: Արցախն անցել է խնայողության խիստ ռեժիմի, հանրապետությունում, ինչպես այսօր ասաց պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն նկատվում է կանխիկ դրամի պակաս:
Վերականգնվելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Այս մասին ուղերձ է հղել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: