Բայրաքթարը, ելույթ ունենալով Էներգետիկայի համաշխարհային խորհրդի 25-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում, ընդգծել է, որ համաշխարհային էներգետիկ շուկաներում առկա ճգնաժամի և անորոշության պայմաններում երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է դառնում։
Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» (Chataigniers en fleurs) կտավը ցուցադրվել է Հոնկոնգում՝ նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդից առաջ։ Sotheby’s աճուրդի տան գնահատմամբ՝ նկարը կարող է ռեկորդ սահմանել և վաճառվել շուրջ 180 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Շաքի գյուղում սեփական երեխաներին ադրբեջանցի զինծառայողի հարձակումից պաշտպանած Անի Ավետիսյանը շարունակում է բուժումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) մայիսից ի վեր գրանցվել է էբոլա տենդի ավելի քան 8900 դեպք, ավելի քան 4300 հիվանդացածներ մահացել են։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
«Հիջաբը, իսլամը և քաղաքականությունն Ադրբեջանում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանում բռնկված բողոքի ցույցերին։
Ֆրանսիայում հոկտեմբերի 13-ին նոր ցույցեր են անցկացվում դպրոցների անմխիթար վիճակի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների դեմ։ Ակցիաներին մասնակցում են աշակերտները, արհմիությունները և ընդդիմադիր խմբերը։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի անվանի վետերան Նիկիտա Սիմոնյանի մասին։
Հոկտեմբերի 9-ին լրավամիջոցները գրել էին, որ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Կուրիս գյուղում բնակիչներից մեկը 3 ադրբեջանցիների է տեսել, նրանց հետ փորձել է զրուցել, սակայն նրանք անհետացել են։
ԱՄՆ Ջորջիայի նահանգի Օսթել քաղաքի զվարճանքների այգում մեկ մարդու մահվան և մի քանի մարդու վիրավորվելու միջադեպից հետո Six Flags ընկերությունը ժամանակավորապես փակել է վեց զվարճանքների այգում գործող ինը «Ամերիկյան բլուրներ» կոչվող ատրակցիոն։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։
Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունից և կարծում է, որ պետական ու համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց կատարած աշխատանքին և կրած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք դժվար է ապրել ստացած աշխատավարձով։
Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Հոկտեմբերի 12-ին Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտնել է երկրի զինված ուժերը՝ նշելով, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Հռոմի պապ Լևոն XIV-ը հոսպիտալացվել է։ Նա կենթարկվի թոքային հանգույցի հեռացման վիրահատության, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
ԱՄՆ-ը տեղյակ է Իրանի պահանջների մասին. երբ Վաշինգտոնը կատարի դրանք, Թեհրանը պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկել պատասխան քայլեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
Միացյալ Նահանգները, հավանաբար, չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը, քանի որ Վաշինգտոնն այժմ չի հասկանում, թե ում հետ գործ ունի․ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության աջակիցների հետ հանդիպմանը։
Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
240 գիտնական ստորագրել են բաց նամակ 2027 թ․ գիտության բյուջեի վերաբերյալ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։
Քաղաքագտ Հակոբ Բադալյանը գրում է. «ԱԺ փոխնախագահ, Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է արցախցիների բնակարանային խնդիրը լուծվի արտաքին վարկ վերցնելով։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի այդ նպատակով 250 միլիոնի կարգի վարկ վերցրած կառավարությունը՝ խոսքը դոլարի մասին է, ներկայումս պատրաստվում է եւս այդքան պարտք վերցնել՝ արցախցիների բնակարանային ծրագրի անվան տակ։
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան։
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատական ակտը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը։