Իրավապաշտպանների տվյալներով՝ հարվածի պատասխանատուն «Արագ արձագանքման ուժերն» են՝ ռազմականացված խմբավորում, որը 2023 թվականից ի վեր մարտական գործողություններ է վարում Սուդանի բանակի դեմ։
Գերմանիայի արդարադատության նախարար Շտեֆանի Հուբիգը Die Welt թերթի կիրակնօրյա համարին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ, որպեսզի ատենակալներին պարտավորեցնի հավատարմություն հայտնել երկրի սահմանադրական կարգին և թույլ չտա ծայրահեղականներին մասնակցել արդարադատության իրականացմանը։ Սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչը նախատեսում է օրենքի նախագիծը ներկայացնել հաջորդ շաբաթ։
Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհամախմբի աշխարհի տարբեր երկրների առաջատար արտադրողների և արտահանողների։
Ըստ Milliyet-ի, հրդեհը սկսվել է կլինիկայի կից շենքում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր, որոնք շարունակում են պայքարել կրակի դեմ:
Եկեղեցական կարգին ներկա էին Լճաշեն համայնքի բնակիչներ և տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:
Պարանա նահանգի հանրային անվտանգության քարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին «Սան Բրազ» նախադպրոցական կրթության կենտրոնում։ Տղամարդը դանակով, հրազենի նմանակով և դյուրավառ նյութով սպառնացել է 4–5 տարեկան երեխաներին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանն է:
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին հատուկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է armsport.am-ը։
«Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունենում Ամուլսարի հանքի այսպես ասած բացմանը, խոսում ներդրումների կարեւորության մասին։ Իսկ Ամուլսարի կարեւոր ներդրումային ծրագիրը տարիներ շարունակ պարապուրդի մատնվեց հենց վարչապետ Փշինյանի կառավարման հետեւանքով։ Միեւնույն ժամանակ, շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը “կրծքով” շրջափակող պաշտպանները»։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես ներկա է եղել բացմանը։
Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի և Երևանի Մատենադարանի համագործակցությամբ, կազմակերպել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը, որը ներկայացնում է հունարեն բնագրերի հայերեն հրատարակությունները՝ անտիկ շրջանից մինչև ժամանակակից դարաշրջան։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Հայաստանում քաղաքաշինության զարգացման հեռանկարները, կառուցապատման ոլորտի օրենսդրական կարգավորումները և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները մեկ քննարկման հարթակում։
«Նախագահ Թրամփը միանում է շատերի այն կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է առաջնորդություն, որն իսկապես կենտրոնացած է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի հրահրման վրա, ինչպես Զելենսկին»։
Լուկաշենկոյի կեսկատակ-կեսլուրջ արտահայտությունը՝ «դե, մեզնից չես փախչի»՝ ուղղված Փաշինյանին, լայնորեն քննարկվեց մամուլում։
Ծրագիրը նախատեսում է արհեստական բանականության ներդրում տնտեսության բոլոր ոլորտներում, 6G կապի ցանցերի ստեղծում, նեյրոհամակարգչային միջերեսների և անօդաչու տեխնոլոգիաների զարգացում։ Պեկինը նախատեսում է նաև ավելացնել գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը և աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերություններին։
Ուկրաինան առաջիկա օրերին «Shahed» տեսակի ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի խոցման համար նախատեսված զինամթերք կստանա F-16 կործանիչների համար։ X սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կիսվելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլում առայժմ տեղեկություն չունեն ամերիկացի ներկայացուցիչների հնարավոր այցի ժամկետների մասին։ Միաժամանակ, նա նշել էր, որ Ուիթքոֆին և Քուշներին միշտ ուրախ են տեսնել Մոսկվայում։
Նախկին փոխնախարարը կարծում է` ևս մեկ էլեկտրագիծ ունենալը կարող է լրացուցիչ հնարավորություն ստեղծել, որից կարելի է օգտվել միայն հարմար գների և շահավետ պայմանների դեպքում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Եվրոպական միությունը մտադիր չէ թուլացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը՝ չնայած ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների ժամանակավոր մեղմացման որոշմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հարվածներն Ուկրաինային և եվրոպական երկրների դեմ հիբրիդային հարձակումների ուժեղացումը։
Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություններ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Կիևին հասցված ռուսական բալիստիկ հարվածի ֆոնին։ Այս մասին ուկրաինացի առաջնորդը հայտնել է X սոցցանցում՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերոջն աջակցության համար։
Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին նաև Երևանի 2808-րդ տարեդարձի առիթով. «Իհարկե, այդ առիթը նշանավորվում է այս նախագծի գործնական մեկնարկով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի: Մենք այսօր փաստացի Երևանի պատմության ամենաբարձր շենքի մասին ենք խոսում և նրա ստեղծման մեկնարկն ենք տալիս: Այս առումով սա Երևանի, նույնիսկ 2808-ամյա պատմության մեջ, շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է»:
Եկեղեցու «բարենորոգման» հարցով ԱԺ հանձնաժողովը ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է։ ԱԺ-ն օրենսդիր մարմին է և պետք է հսկի կառավարության գործունեությունը։ Այն ունի կանոնակարգ-օրենք, որի շրջանակը չի կարող գերազանցել ՀՀ Սահմանադրությունը։
Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա։
Սեպտեմբերի 27-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ևս երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարներ, այդ թվում՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։
Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Չեչնիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, հաղորդվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Politico պարբերականը գրել էր, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության գործընթացը՝ երկկողմ տարաձայնությունների պատճառով, իսկ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ գործընկերությունը՝ պնդելով, որ երկու ծրագրերն էլ պետք է հաստատվեն միաժամանակ։
Ջահանշահին նշել է, որ իրանական ցամաքային զորքերը սահմանամերձ շրջաններում ներկայություն էին պահպանում նաև ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց առաջ։ Նրա խոսքով՝ հիմնական ուժերը կենտրոնացված են երկրի հյուսիսարևմտյան, արևմտյան, հարավարևմտյան, արևելյան, հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանագծերում։