Տեղի է ունեցել «Հաշտություն բնության հետ. բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» խորագրով միջազգային միջոցառումը, որը նվիրված էր կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման համատեքստում բնապահպանական վեճերի կանխարգելման, կառավարման և արդյունավետ լուծման մեխանիզմներին։
2026 թվականի սեպտեմբերին Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 2.3%-ով՝ հասնելով 1,133 ԳՎտ/ժ-ի։ Այս մասին նշվում է «Թիբիսի Կապիտալի»՝ էլեկտրաէներգիայի վերաբերյալ հրապարակված վերջին հետազոտության մեջ։
Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP) Անկարայում բողոքի երթ է կազմակերպել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի դեմ։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ցանկացել է իր աշխատասենյակ տեղափոխել 1930-ականներին պատրաստված երկու հատակադիր գլոբուսներից մեկը, որոնք, ենթադրաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործել է գեներալ Դուայթ Էյզենհաուերը։
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Համզա Սալլաուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ռուսաստանի հասցեին կեղծ հայտարարություններ տարածելու մեջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մշակվում է օտարերկրացիների աշխատանքի կազմակերպված ներգրավումն ապահովող օրենսդրություն։
Մինչ Երևանը խրված է ճանապարհատրանսպորտային, աղբահանության, կոմունալ խնդիրների մեջ, մայրաքաղաքի իշխանությունները շարունակում են միլիոններ շռայլել տոնակատարությունների վրա։
Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հինգշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 49 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։
Տվյալների կենտրոնների զարգացումը և շինարարությունը, այդ թվում՝ Արկտիկայում, ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում ամերիկյան ներդրումների գլխավոր ուղղություններից մեկն է լինելու: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) նախագահ Ռոբերտ Էյջին:
«Նշված ապացույցով հաստատվում է այն հանգամանքը, որ մեղադրյալ Չալաբյանը ունեցել է հակաիշխանական հայացքներ, սատարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին»։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում հրապարակել է «Մատրիցա» ֆիլմի ոճով մեմ՝ ներկայացնելով Իրանի հետ պատերազմի հնարավոր հետևանքները Միացյալ Նահանգների համար։
Ազատումը ժամանակավոր կլինի։ Մեկ տարի անց Եվրահանձնաժողովը կրկին կգնահատի Լեհաստանի վիճակը և որոշում կընդունի եվրոպական միգրացիոն մեխանիզմի շրջանակում նրա պարտավորությունների վերաբերյալ։
Հաթամին նշել է, որ անօդաչու համակարգերը՝ թռչող սարքերից մինչև վերգետնյա դրոններ և միկրոանօդաչուներ, ավելի լայն կիրառություն են ստացել և առանձնահատուկ տեղ են զբաղեցնում երկրի պաշտպանական ռազմավարության մեջ։ Բանակի սպառազինության զգալի մասն, ընդգծել է նա, մշակվել է անօդաչուների, մասնավորապես Arash շարքի սարքերի կիրառումը հաշվի առնելով։
Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները պատրաստել են հատուկ զեկույց, որում գնահատվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման հետևանքները: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Գալով իմ նախկին գրառմանը՝ իհարկե, չեմ բացառում ռազմական գործողությունների մեկնարկը ցանկացած պահի։ Սակայն այս պահին դա հազիվ թե օգնի Թրամփին, մինչդեռ կարող է առավել ձեռնտու լինել Նեթանյահուին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Իսկ այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել:
Եվրասիական տնտեսական միությունը կբարձրացնի թեթև արդյունաբերության արտադրանքի և էլեկտրոնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերը։
Հայաստանում ոստիկանության աշխատակիցները կկարողանան արագ ստուգել` վարորդը թմրամիջոցի ազդեցության տակ է, թե ոչ։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։
Տիրադավ հոգևորականների դատական հայցերը մեկը մյուսի հետևից կարճվում են․ այսօր առավոտյան տեղեկացանք, որ Արման Սարոյանի հայցի քննությունն է կարճվել` դատարանը գտել է, որ կաթողիկոսը գործել է իր իրավասությունների շրջանակներում` նրան ազատելով թեմի առաջնորդի պաշտոնից: Օրվա ընթացքում էլ տեղեկացանք, որ այսօր դատարանը կարճել է նաև Ստեփան Ասատրյանի («նախկինում` տեր Արամ») գործի վարույթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նավթի համաշխարհային գները բարձրացնելու փորձերի մեջ և հայտարարել, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստանա։ Դրա մասին ԱՄՆ առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Դատարանը դեռ ամիսներ առաջ որոշել էր՝ Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը կվերադառնա իր հաստիքին։ Իսկ խնդրի ակունքները քաղաքական էին․ մամուլը գրել էր, որ 2024 թվականին մանկապարտեզում ստեղծվել էր լարված իրավիճակ՝ ՔՊ-ական, այն ժամանակ դեռ ոչ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի միջամտությունից հետո։
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերն ու Նունե Օհանյանի դիմումը`
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է այն հաղորդումները, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի սկզբին կանգնեցրել է Իսրայելի նախապատրաստած հարվածն Իրանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։
«Մեր նպատակն է մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրանցից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։