Կոնգոյի առողջապահական մարմինները հաստատել են, որ Էբոլա վիրուսը տարածվել է երկրի 8-րդ նահանգում։ Այս տեղեկությունը հայտնել է ԿԴՀ-ի Հանրային առողջապահության ինստիտուտը, որը գործում է Առողջապահության նախարարության ենթակայությամբ։
Հանդիպումը կմիավորի ԱՄՆ-ին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և Թուրքմենստանին։ Բազմակողմ բանակցություններից բացի, Ռուբիոն նախատեսում է երկկողմ հանդիպումներ անցկացնել բոլոր հինգ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը համերաշխություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների ֆոնին, և հայտարարել, որ տեղի ունեցողը հաստատում է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտությունը։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռի սրահում կասկածելի առարկա է հայտնաբերվել, ինչից հետո անձնակազմը վտանգի ազդանշան է տվել։
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և քննադատել է Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածության շրջանակում ռուսաստանյան նավթի մատակարարումները թույլատրելու նրա որոշումը։
Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը նախազգուշացրել է եվրոպական կողմին՝ զգուշորեն մոտենալ Starlink-ի նկատմամբ հնարավոր սահմանափակումների հարցին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Թուրքիան կստանա այն դիզելային վառելիքի մի մասը, որը Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կմատակարարի համաշխարհային շուկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի պարունակության գերազանցում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը։
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն և Ռուսաստանի երկրպագուների հետ կիսած ընդհանուր հաղթանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին, որը ներկայացրել է թռչող Tesla Roadster 2 սպորտային էլեկտրական ավտոմեքենան։
Նա մեկնաբանել է Եվրամիության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք համաձայնություններն անվանել էին Ուկրաինային դավաճանություն, ինչպես նաև Զելենսկու դիրքորոշումը, որը պնդում էր, թե ռուսաստանյան դիզվառելիքի արտահանումը պետք է համաձայնեցվի Կիևի հետ։
Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայում վստահության ճգնաժամի մասին՝ զանգվածային անկարգությունների և Փարիզում վերսկսված թալանների ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը խախտել է երկրի օդային տարածքը և ընկել նրա տարածքում։ Կիևը ենթադրել է, որ սարքը կարող էր շեղվել ուղուց՝ ռուսաստանյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության պատճառով։
Կանադայի Ալբերտա նահանգի կենտրոնական հատվածում գտնվող Ուեյնրայթի ռազմական բազայում խոշոր հրդեհի հետևանքով չորս զինծառայող է զոհվել, ևս տասնյակները ծանր վիրավորումներ են ստացել, հաղորդում է CBC հեռուստաալիքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Կողմերը քննարկել են Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման արդյունքները և դիվանագիտական գործընթացում հետագա քայլերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը, հաղորդում է Le Monde.
«Դասեր» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Իտալիայի փոքր բիզնեսի «Unimpresa» ասոցիացիայի տվյալներով՝ Միլանում, Բոլոնիայում, Թուրինում և Բերգամոյում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հասցված վնասը նախնական գնահատմամբ կազմում է 1,1–1,6 միլիոն եվրո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրի նախավերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (1-0)։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը դերասան Արման Խաչատրյանն է։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է մանկության դժվարություններին, դերասանական մասնագիտության ընտրությանը, հայկական սերիալների միջավայրին, արվեստի ու հանրային պահանջարկի հակասությանը, ինչպես նաև անձնական հարաբերություններին։
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ։ Նիկոլի պես գավառական բռնապետին եվրոպական համայնքում դարձրեց «ժողովրդավարական բաստիոնի» բանտապահ ու հայկական «ժողովրդավարության» հայր։ Այժմ թող վայելի այն քաղաքականության պտուղները, որը նաև մեր վզին է փաթաթել։
Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացված «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ վերահաստատելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորուստը կանգնեցնելու և վերականգնման գործընթաց սկսելու հանձնառությունը։
Այսօր Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ ադրբեջանցի քաղաքական վտարանդիների ու ակտիվիստների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ընդդեմ հիջաբի արգելքի: Բողոքի դուրս եկած մարդկանց ձեռքին ալիևների ընտանիքի` կլանի սերունդների լուսանկարներն են, դրոշներ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ի որդեգրած մոտեցումը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր լիակատար աջակցությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թեկնածությանը՝ հոկտեմբերի վերջին նախատեսված Իսրայելի խորհրդարանական ընտրություններում։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովն է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կիրակի օրը զրուցել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։
2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։ 2026թ. օգոստոսի 8-ին նա արդեն պնդում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, իսկ հակամարտության էջը՝ փակված, միաժամանակ ընդունելով, որ համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։
Փարիզի քաղաքապետի առաջին տեղակալ Լամիա էլ Արարեջը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ քաղաքում բավարար ոստիկանական ռեսուրսներ չեն եղել՝ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար։