Թեհրանի հեղափոխական դատարանը իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին հինգ տարի մեկ ամսվա ազատազրկման դատապարտել՝ գույքի բռնագանձմամբ: Այս մասին հաղորդել է իրանական Emtedad լրատվական գործակալությունը՝ հղում անելով Փանահիի փաստաբան Մոստաֆա Նիլիին: Դատարանը նաև արգելել է ռեժիսորին դուրս գալ Իրանից և օգտվել սոցիալական ցանցերից:
Իսպանիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆաթիմա Բանյեսը եղել է չորեքշաբթի Տոլեդոյի նահանգում բախված գնացքներից մեկում, հայտնում է El Pais-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո «բավական լավ դիրքերում» է։
Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF) հայտարարել է երկրի Գավաթի խաղային օրը տեղափոխելու մասին՝ Տոլեդոյի մոտակայքում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
Միացյալ Թագավորությունն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի աջակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։
Առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակներից մեկը՝ Ozon-ը, իր լոգիստիկ օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կրած կորուստները գնահատում է 30.1 միլիարդ ռուբլի (373.9 միլիոն դոլար): «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ համաձայն ֆինանսական հաշվետվության՝ այս տարվա օգոստոսից հարձակման են ենթարկվել ընկերության 11 պահեստներ:
Կարևորվել են ծառայության գործառույթների հստակեցումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների եռակողմ հանդիպումը հնարավոր է, սակայն դրա անցկացման համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն։ Դրա մասին լրագրող Կիրիլ Յունաշևին տված մեկնաբանությունում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Коммерсантъ»-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով, հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից․
Հիշեցնենք, որ Գյումրիի օրվա միջոցառումներից հետո Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քննադատել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով՝ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն»:
Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) վարչական տուգանքներ է կիրառել ընդդիմադիր «Sözcü» և «KOZA» հեռուստաալիքների նկատմամբ՝ անաչառության, իրականության և ճշգրտության սկզբունքները խախտելու հիմնավորմամբ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել է, որ իրեն իրավունք է վերապահում օրինական միջոցներ ձեռնարկել թուրքական դրոշի ներքո կամ թուրքական ընկերություններին պատկանող նավերին հարվածելու դեպքում:
Հոկտեմբերի 25-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է՝ չնայած տեղի ունեցող լայնածավալ ճնշումներին։
COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Ֆինանսների նախարարությունը «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 15 ժամացույց՝ 1 միլիոն 128 750 դրամ ընդհանուր արժողությամբ։ 10 ժամացույցի դեպքում միավորի գինը եղել է շուրջ 72 հազար դրամ, 5-ի դեպքում՝ շուրջ 44 հազար դրամ։
Ամերիկյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունները կընթանան առանց եվրոպացիների մասնակցության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 18:00 ներառյալ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայում ծովային նավերի, լոգիստիկ կենտրոնների և էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Իրանի դեմ պատերազմի համար ԱՄՆ-ի ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը՝ ավելի քան մեկ քառորդով գերազանցելով հուլիսին Պենտագոնի հնչեցրած գնահատականը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներին, որոնց ծանոթացել է գործակալությունը։ Պենտագոնի նոր գնահատականը հրապարակված չէ։
Մինչ Բաքվում դժգոհում են ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի»՝ Սյունիքի հատվածում որևէ երթևեկության բացակայությունից, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Թրամփի երթուղին՝ հանուն խաղաղության և բարգավաճման» (TRIPP) համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որը կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի ծայրահեղ հարավով կապելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև՝ Թուրքիայի հետ:
Բելգրադում անհայտ անձը երկու դանակով հարձակվել է Իսրայելի դեսպանատունը հսկող ժանդարմերիայի աշխատակցի վրա, հայտնում է RTS-ը։
Պակիստանը փակել է իր օդային տարածքը Թայվանի ավիաընկերությունների համար։ Այս մասին հաստատել է երկրի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը՝ Bloomberg-ի հետ զրույցում։
Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։
Մոսկվան օգտագործում է իր տիեզերական կարողությունները որպես «Ասիմետրիկ զսպման» գործիք՝ փորձելով թուլացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դիրքերը Մերձավոր Արևելքում՝ առանց ուղղակի ռազմական բախման մեջ մտնելու։
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը յոթ ցենտով բարձրացել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ, հայտնում է The Wall Street Journal-ը։