Բաժիններ՝

Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու զոհվել է

Հոկտեմբերի 12-ին Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտնել է երկրի զինված ուժերը՝ նշելով, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

«PAC MFI-17 Mushshak» ինքնաթիռը կործանվել է Նավան Քիլի քաղաքի մերձակայքում։ Վթարի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Հիշեցնենք,որ հունիսին Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել էր ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, որի երկու օդաչուները ևս զոհվել էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031