Իրանը պատրաստ է պատասխան քայլերի ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պահանջները կատարելու դեպքում
ԱՄՆ-ը տեղյակ է Իրանի պահանջների մասին. երբ Վաշինգտոնը կատարի դրանք, Թեհրանը պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկել պատասխան քայլեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիրը՝ ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։

