Հոկտեմբերի 13-ից 15-ը կայացած ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Առաջնությանը մասնակցել է 56 երկրի 140 թիմ։ Հաղթող է ճանաչվել Մեքսիկայի հավաքականը։
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։
Հոկտեմբերի 16-ին, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ «Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում» թեմայով։
Մարզի ոստիկանները Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են նրանց, ապա ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան խոստովանել է, որ չի հանձնել փաստաբանական արտոնագիր ստանալու քննությունը։ Նրա իրավաբանական կարիերան, նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խոսնակ դառնալը, հայտնվել է հանրային լայն քննադատության ներքո. գրում է BBC-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնից կախված լինելու պատճառով։
Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հերթական խոշոր դրամաշնորհային հատկացումն է արել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Վրաստանում կայացած համերգի համար պետական բյուջեից տրամադրվել է 20 միլիոն 208 հազար դրամ՝ 55,791 ԱՄՆ դոլար։
Ուկրաինային 2027 թվականին ռազմական կարիքները հոգալու համար Եվրամիությունից լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ․ գրում է ՏԱՍՍ-ը։
Գողությունը կատարած անձանցից Երևանի 42-ամյա բնակիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:19-ի սահմաններում, Գյումրու Արագած թաղամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցը հոսանքահարվել է և տեղում մահացել։
Վրաստանի կառավարությունը Պատրիարքությանը Քարելիի շրջանի Բատիուր գյուղում հողամաս է հանձնել խորհրդանշական գնով՝ 1 լարով։
ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Վրաստանը հայտ է ներկայացրել 2027 թվականին ԵԱՀԿ նախագահության պաշտոնը զբաղեցնելու համար։
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստ է հրավիրել՝ հոկտեմբերի 17-ին նախատեսված զանգվածային սոցիալական բողոքի ցույցերի նախապատրաստման նպատակով․ հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի ներկայացրած վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ծնելիության ընդհանուր մակարդակը 2001 թվականի 2,38-ից 2025 թվականին նվազել է մինչև 1,44-ի։ Ծնելիության ցուցանիշը վերջին 9 տարիների ընթացքում պահպանվում է մեկ կնոջ հաշվով 2,10 երեխայի մակարդակից ցածր, որը բավարար է համարվում բնակչության նվազագույն վերարտադրության համար։
COP17-ին ընդառաջ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Ամնա բինթ Աբդուլլահ Ալ Դահակի հետ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համատեղ համաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը վկայում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձգձգվող հակամարտության՝ պարբերաբար ակտիվ ռազմական գործողությունների բռնկումներով ուղեկցվող քրոնիկ փուլի անցնելու մասին։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը (AYM) աուդիտի արդյունքների հիման վրա 15 քաղաքական կուսակցությունների ղեկավարների դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել դատախազություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։ Այս մասին հայտնել է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են վարչախմբի ղեկավարի արկածախնդրական արտաքին քաղաքականությունը, ԵՄ-ին և ՌԴ-ին զուգահեռաբար տրվող խոստումները, ապա դրանց դրժումը, Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հարթակներում և երկկողմ հարաբերություններում պատմականորեն իջեցնելը, և այլն։
Հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արետ Նշանն անդրադարձել է ընկերության գործունեությանը, Հայաստան-Թուրքիա առևտրային կապերին, երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորություններին և սահմանների բացման հեռանկարներին։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, սակայն փաստաթղթով նախատեսված հրադադարը խախտվել է։
Թուրքիայում ընդլայնվում է ներդրումային ֆոնդերի շուրջ սկսված հետաքննությունը, որի ազդեցությունն արդեն արտացոլվում է երկրի քաղաքական դաշտում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) հանրային աջակցության ցուցանիշների վրա:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների ոլորտում համագործակցելու հնարավորությունը։ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիևը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանն է:
Գործակալության գնահատմամբ՝ այս զարգացումները մտահոգիչ վաղ ազդանշան են էներգետիկ ոլորտում աճող լարվածության մասին։ Ոլորտն արդեն զգալի վնասներ էր կրել 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ընթացքում, երբ էլեկտրաէներգիայի և գազի տասնյակ փոքր մատակարարներ սնանկացել էին։