Թեհրանը անվտանգության հարցերով բանակցությունների է հրավիրում չորս երկրների ներկայացուցիչներին, Բաքուն վերանայում է բյուջետային ծախսերի չափորոշիչները, իսկ Անկարան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող միջնադարյան կամրջի վերականգնմանը։ Հայաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները, Թուրքիայում՝ էներգետիկ հզորությունների աճն ու հարկային համակարգի թվայնացումը։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ ստանալով Կոպայի գավաթը։
Այսօր Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի համանախագահությամբ կայացավ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվեց Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի հետ մեկտեղ։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Ֆինանսների և կենսաբազմազանության օր» միջոցառման պանելային քննարկմանը։
Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ կենսաբազմազանության ոլորտում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։
Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակման մանրամասները. երկու դեռահաս է ձերբակալվել: Այս մասին ասվում է Դատախազության հայտարարության մեջ։
Սակայն մի շարք համայնքներում տեղի ունեցածը դժվար է դիտարկել միայն ընտրությունների արդյունքների տեսանկյունից։ Պատկերը շատ ավելի խոսուն էր․ մարդկանց վախեցնելով, ճնշումների ենթարկելով ու վարչական լծակներն օգտագործելով՝ փորձ էր արվում նրանց ընտրությունը վերածել իշխանության համապատասխան արդյունքի ապահովման շքահանդեսի։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նորվեգիան վերածվել է «աղբանոցի» (shithouse country), և ԱՄՆ-ն այնտեղից ներգաղթյալներ «չի ընդունի»․ գրում է Politico-ն։
Ննջեցյալի յոթօրեքը նշում են թաղման օրվանից հաշված յոթերորդ օրը՝ թաղման օրը հաշվելով առաջին օր։ Դրա խորհուրդը կապվում է արարչագործության պատմության հետ․ Աստված վեց օրում ստեղծեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ Իր կատարած գործերից։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր կուսակցության» (Yeni Parti) կանանց թևի նախագահ Ասու Քայան բարձրաձայնել է բանտերում պահվող 12-18 տարեկան 266 աղջկա իրավունքների հարցը։
Սաուդյան Արաբիան և Սինգապուրը պայմանավորվել են 2027 թվականի երկրորդ կեսից սաուդյան նավթը պահեստավորել Սինգապուրի ստորգետնյա ամբարներում. սա թույլ կտա Մերձավոր Արևելքում հնարավոր խափանումների դեպքում անխափան մատակարարումներ ապահովել Հարավարևելյան Ասիայի համար։
Երբ զգուշացնում էին, որ քաղաքական նպատակներով բիզնեսին, առավել ևս՝ խոշոր բիզնեսին ճնշելը խնդիր է դառնալու ներդրողների ու վաղվա ներդրումների համար, իշխանությունները դրան քամահրանքով էին նայում, հակադրում էին Հրազդանում ամերիկյան ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների մշակման գործարանի կառուցման ծրագիրը։