Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները հնարավոր են միայն Թեհրանի առաջադրած յոթ պայմանների ընդունման դեպքում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերի 29-ին նշվող Հանրապետության օրվա և Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի առթիվ կազմակերպված՝ առաջնորդների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։
«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ը, տեխնիկական աշխատանքների կատարման հետևանքով հնարավոր է ժամանակավորապես հասանելի չլինեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը:
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Freedom on the Net 2026» զեկույցում գնահատվել է աշխարհի 38 երկրում ինտերնետի ազատության վիճակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Հորմուզի նեղուցն իր անունով վերանվանելու հնարավորության մասին և հայտարարել, որ Մեքսիկական ծոցն ու Օնտարիո լիճը վերանվանելուց հետո իրեն մնում է փոխել օվկիանոսի, գետի և, միգուցե, ևս մեկ նեղուցի անունները։ Դրա մասին նա ասել է Միսիսիպի նահանգում ելույթի ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին՝ երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշել է երկարաձգել դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը մինչև դեկտեմբերի 12-ը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը։
Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունները պարտավոր են մի քանի եղանակով ստուգել օգտատերերի տարիքը, իսկ հաստատումից հետո անհապաղ հեռացնել այդ տվյալները:
Քննարկմանը մասնակցել են նաև Սուրինամի փոխնախագահ Գրեգորի Ռուսլանդը, Նիդերլանդների Թագավորության ներքին գործերի և թագավորության հարաբերությունների նախարար Պիտեր Հիրման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ասա Ռեգները, ինչպես նաև տարբեր երկրների նախարարներ, քաղաքապետեր, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
PURL ծրագրի շրջանակում ամերիկյան սպառազինության մատակարարումներն Ուկրաինա ընթանում են ըստ ժամանակացույցի։ Ինչպես նշում է Deutsche Welle-ն, այդ մասին Բրյուսելում Կիևի անվտանգության ֆորումի միջոցառման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։
Արևելյան Եվրոպայում Starlink արբանյակային ցանցի օբյեկտների հրկիզումներին առնչություն ունենալու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Նրանք ներկայումս գտնվում են կալանքի տակ Գերմանիայում։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Լիտվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ 2000-ականների սկզբին Ռուսաստանը դեռ արտերկրից հացահատիկ էր գնում, իսկ այժմ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում դրա արտահանման ծավալներով:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Գիտնականների խոսքով՝ 2026 ED138 անվանումը ստացած այս մարմնի տրամագիծն, ըստ գնահատականների, տատանվում է մոտավորապես 600–1500 կմ-ի սահմաններում, իսկ Արեգակից այն գտնվում է մոտ 46 անգամ ավելի հեռու, քան Երկիրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Եվրոպայում շատերը պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի մինչև 2030 թվականը, սակայն Մոսկվան չի ցանկանում նման զարգացում։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում չորս ահաբեկչական բջջի վնասազերծման մասին, հայտնում է Tasnim-ը։
Բաժանորդագրության արժեքը ամսական 60 հազարից մինչև 100 հազար դոլար է։ Truth API ծառայությունը, որը Trump Media & Technology Group ընկերությունը գործարկել է հուլիսին, թույլ է տալիս հրապարակումներն ավելի արագ ստանալ, քան հարթակի սովորական մշտադիտարկման դեպքում։
Իսպանիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆատիմա Բանյեսը զոհվել է Տոլեդո նահանգի Ուրդա համայնքում տեղի ունեցած երկաթուղային աղետում։ Նրա մահվան մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, հայտնել է Իսպանիայի գործարար կազմակերպությունների համադաշնությունը (CEOE), որի հիմնադրամի նախագահն էր Բանյեսը, հաղորդում է EFE-ն։
«Անկլավներ»-ի թեմայով քննարկումները շարունակվում են, բայց այս խոսույթում հաճախ անտեսվում է ամենակարևոր փաստարկը՝ Ադրբեջանը չունի որևէ իրավական հիմնավորում կամ միջազգայնորեն ճանաչված իրավական փաստաթուղթ, որով կհաստատվի Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների օրինական գոյությունը։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ամենաբարդ ու զգայուն հարցերը, այդ թվում՝ տարածքային խնդիրը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) տվյալներով՝ սեպտեմբերին երկրում գործազրկության մակարդակը աճել է 0.5 տոկոսային կետով՝ հասնելով 8.4%-ի։
Ընդդիմադիր պատգամավորները խափանել են Ալբանիայի խորհրդարանի նիստը՝ օգտագործելով ծխարձակող պայթուցիկներ և ցուցադրելով վիրավոր ցուցարարների լուսանկարներ։ Նրանք ոստիկանությանը մեղադրել են ուժի կիրառման մեջ այն ցուցարարների նկատմամբ, ովքեր պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը:
Երևանի քաղաքապետարանն օրերս ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով կնքել է ծառայությունների մատուցման գնման երկու պայմանագրեր: Երկուսն էլ վերաբերում են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Երևան ժամանող պատվիրակությունների ընդունելությանը։
Նշված ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության՝ 20 և փրկարարական՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 19 նյութեր ու եզրակացություններ:
Ժաննա Անդրեասյանի` Մոնակոյի Իշխանապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովին։