17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան

էդգար Ղազարյանը գրում է. «Թալանչիները երբեք չեն կշտանում այլոց թալանելուց։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը։

Ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեք անդամներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (վարչության նախագահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեք հայցեր ունեն իմ դեմ Քաղաքացիական դատարանում` խոսքի համար։ Բոլոր դեպքերում նրանք հերքումից բացի ներկայացրել են ֆինանսական հատուցման պահանջ` օրենքով սահմանված առավելագույն չափով։ Այս պահին նրանց երեքի հայցերով ակնկալվող ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ` առանց դատական ծախսերի և պետական տուրքի գումարի, այն դեպքում, երբ իմ ամսեկան աշխատավարձը կազմում է մոտ 600.000 դրամ, որը ես ստացել եմ ընդամենը երկու ամիս։

Սրանով նրանք նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև թալանելու` ծնողներիցս ինձ փոխանցված և իմ կյանքի ընթացքում արդար վաստակով ձեռք բերված ողջ ունեցվածքս»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031