Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև տարեվերջ լուծում գտնել Ուկրաինայի՝ 2027 թվականի ֆինանսավորման պակասուրդի հարցին, գրում է Politico-ն՝ հղում անելով ԵՀ փաստաթղթին։
Հոկտեմբերի 22-ին գիշերային հերթափոխի աշխատակիցները բախվել են գողերի հետ և թաքնվել։ Ոստիկանությունը ժամանել է այն ժամանակ, երբ հանցագործներն արդեն փախել էին՝ իրենց հետ տանելով հարյուրավոր կիլոգրամ մետաղ։
Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվությամբ՝ 2026 թվականի 9 ամսում Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 3.8 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը տարեկան 4.4%-ի աճ է։
Ըստ այդ պնդումների՝ առաջիկայում սպասվում է հայտարարություն նրա՝ զբաղեցրած պաշտոնից հեռանալու վերաբերյալ։ Այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել կամ հերքվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտենում է այն պահը, երբ Վաշինգտոնը ստիպված կլինի ընտրություն կատարել Իրանի հետ համաձայնության գալու և Թեհրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու միջև։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի Sunday Morning Futures հաղորդմանը տված հարցազրույցում՝ Մերձավոր Արևելքում ամերիկացի քաղաքացիների և զինծառայողների հասցեին սպառնալիքների աճի ֆոնին։
Մարտունի քաղաքում ընթացած ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է ընդդիմադիր «Մեր համայնք» դաշինքին: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացրել Հայաստանի տարբեր համայնքներում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 2,6%-ը, իսկ համապետական պարտքը՝ 17,5%։ Այդ մասին նա պատմել է «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Московский комсомолец»-ը։
2026 թվականի հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մեղադրել է ուկրաինացի զինվորականներին Starlink արբանյակային կապի համակարգի օգտագործման կանոնները խախտելու մեջ՝ անօդաչու սարքերով հարվածներ հասցնելու համար։ Նրա պնդմամբ՝ հայտնաբերված բացը փակվել է անցած շաբաթ։ Այս մասին ձեռնարկատերը գրել է X սոցիալական ցանցում։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է:
Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները. ԿԸՀ-ն թվեր է հրապարակել
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը նիստ կգումարի:
Հարցումն անցկացվել է առցանց՝ հոկտեմբերի 16-18-ը, 1648 գրանցված ընտրողների շրջանում։ Մասնակիցների գրեթե կեսը կարծում է, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետում կոռուպցիան դարձել է ավելի լուրջ խնդիր, քան նախորդ վարչակազմերի օրոք։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգչուհի Անի Թովմասյանն է՝ Շպրոտը։ Հարցազրույցում նա անկեղծորեն պատմում է մանկության տարիների դժվարությունների, ԱՄՆ-ում ապրած ծանր տարիների, անցյալի սխալների, քրիստոնեական հավատքի, ամուսնության և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին։
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը չի բացառել, որ կարող է անձամբ այցելել Ուկրաինա՝ տեսնելու իր մասնակցությամբ ձեռք բերված տեղային հրադադարի արդյունքները, գրում է New York Post-ը։
Airbus A320-214 ինքնաթիռը ԱՄՆ-ից մեկնելու ճանապարհին այցելել է մի քանի երկիր` ամենայն հավանականությամբ իջեցնելով տեղահանվածներին: Դրանից հետո է վայրէջք կատարել Երևանում։
«Ամերիկացիները հիմա «միջանցք» բառի փոխարեն՝ գործածում են «քոնեքթիվիթի» (connectivity) բառը, որպեսզի այստեղ հավելյալ կրքեր չբորբոքեն և, մեծ հաշվով, ներքին դիմադրության չհանդիպեն։ Ասում են՝ դե, կապում են ուղիները, դուք էլ եք օգտվելու, իրենք էլ են օգտվելու։ Բայց երբ խնդիրը վերաբերում է Իրանի սահմանին, այստեղ հաշվարկները մի փոքր փոխվել են»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Այդ մասին նա պատմել է «Вести» լրատվական ծառայության համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
ՀՀ վարչապետի աշխատակազմում աշխատակիցների աշխատավարձերի ու հավելավճարների լրացուցիչ ֆինանսավորման, ինչպես նաև՝ արտասահմանյան գործուղումների և շենքային պայմանների բարելավման ծախսերի ապահովման համար ֆինանսական տեղաշարժեր կկատարվեն․ համապատասխան նախագիծը կառավարության վերջին նիստում ներկայացրել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընտրություններից երկու օր առաջ նախազգուշացրել է «երկրորդ Հոլոքոստի» վտանգի մասին, եթե ընտրողները ընտրեն առաջնորդի, որն ի վիճակի չէ դիմակայել Իրանին։
Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 1314-ի։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ նաև թուրք-ադրբեջանական հիջաբային հակամարտությանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն։
Մեծ Բրիտանիայի Ուոքինգ քաղաքից թոշակառու ներկարար-դեկորատորը միլիոնատեր է դարձել՝ աճուրդում 1,56 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառելով «Pokémon» քարտերի հավաքածուն, որը 15 տարի պահել էր ձեղնահարկում։ Տղամարդը հավաքածուի իրական արժեքի մասին չի իմացել, մինչև տեղական թերթում չի կարդացել, որ նմանատիպ մեկ քարտը վաճառվել է ավելի քան 6 հազար ֆունտով։ Նա քարտերը սկսել էր հավաքել 1990-ականների վերջին, երբ որդին հետաքրքրվում էր «Pokémon»-ով։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ ավարտվել է Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցույթի գործընթացը։
Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։