Պորտուգալիայում երաշտն ընդգրկել է տարածքի 70%-ը, մինչդեռ հուլիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5%։ Իսկ Ֆրանսիայում երկրի երկու երրորդը (66%) ջրի պակասություն է ունեցել:
Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ Թրամփի վարչակազմը ձգտում է նրան, որ Կոնգրեսը հավանություն տա Իսրայելին գրեթե 6 միլիարդ դոլարի զենք վաճառելու համար։ Դա տեղի է ունենում ի հեճուկս Կատարի տարածքում ՀԱՄԱՍ-ի վրա Իսրայելի հրթիռային հարձակման և Գազայի հատվածում ակտիվացած հարձակման, որոնք խիստ դատապարտվել են Եվրոպայում և տարածաշրջանում։
Ղազախստանը վերսկսել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով, որը դադարեցվել էր օգոստոսին: Դրա մասին ТАСС-ին հայտնել է «Казмунайгаз» ԲԸ ազգային ընկերությունը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի աշխարհի կրկնակի չեմպիոնությանը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։
Թուրքիան միջազգային համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկիր է: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար, հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։
«Նիկոլ Փաշինյանի վեջը չէ՝ ում նստեցնի: ՔՊ-ի պատգամավորները կարո՞ղ է իր համար ավելի բարդ պրոբլեմ են, քան, ասենք, Սամվել Կարապետյանին կամ Սրբազաններին կալանավորելը, Աշոտյանին 2.5 տարի բանտում պահելը: Նա կհայտարարի, որ ՔՊ պատգամավորները կոռուպցիոներներ են, կամ, ասենք՝ 5 հոգով տեռորիստական ակտ էին որոշել իրականացնել, կտանի կնստացնի, մյուսներին էլ կասեն՝ էս էիք ուզո՞ւմ: Մենք առաջարկում ենք իմպիչմենտի փաթեթ, որը ժողովրդին հնարավորություն կտա գալ և միանալ այս պրոցեսին»:
Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է մի քանի անգամ, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ։ Ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մոհամմադ Ասիֆը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային։ Պակիստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է AP-ն։
Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրա մասին գրել է սոցիալական ցանցերում։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է ցանկը, որին հաջորդում են Սենթ Էնդրյուի և Դարհեմի համալսարանները։ Օքսֆորդը և Քեմբրիջն այժմ կիսում են չորրորդ հորիզոնականը։
Ուրբաթ ամերիկացի առաջնորդը հայտարարություն է արել ուկրաինական կարգավորման վերաբերյալ՝ հայտարարելով, որ Վլադիմիր Պուտինը հուսախաբ է արել իրեն։
«Այսօր ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է և խոցել ռուսական ինքնաթիռները։ Սա Ռուսաստանի անխոհեմ վարքագծի և ՆԱՏՕ-ի՝ դրան արձագանքելու կարողության ևս մեկ օրինակ է»,- հայտարարել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը, փոխանցում է BBC-ն։
Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
Ադրբեջանական հարձակման, Արցախի օկուպացիայի, պարտության և հարյուրավոր զոհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խիստ քննադատել է ռուսական ռազմական օդանավերի կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտումը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության ու նրա խաղաղ բնակչության վրա, 9-ամսյա բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ուժասպառ էին։ Դիրքերում կանգնած հայ զինվորները պայքարում էին ադրբեջանական ներխուժման դեմ, փորձում փրկել Արցախի մի մասն ու թիկունքում գտնվող խաղաղ բնակչությանը։
Սեպտեմբերի 22-ից Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
ՆԱՏՕ-ն հայտարարել է «Արևելյան պահապան» («Eastern Sentinel») գործողության մեկնարկի մասին, որը կանցկացվի Լեհաստանում և Ռումինիայում։ Գործողության նպատակն է ամրապնդել դաշինքի արևելյան թևը և բարձրացնել պաշտպանունակության մակարդակը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են երկու տարի առաջ այս օրերին տեղի ունեցած՝ Արցախ վրա վերջին հարձակմանը, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, ինչպես նաև՝ Հայաստանում գրաքննություն հաստատելու՝ Փաշինյանի անսանձ ձգտումներին, Արարատ լեռան և հայոց եկեղեցու դեմ նրա պայքարի նոր դրսևորումներին։
Գարիկ Մովսեսյանը Նիկոլին ծառայող Արցախցի այն զինվորականներից է, որ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին` լինելով ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, բացարձակ անտարբերություն է դրսևորել Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայի հանդեպ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Սեպտեմբերի 17-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է։
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է խուսափել Տելեգրամ հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներից։
Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Հարավային Կովկասում շուտով տեղի են ունենալու գերտերությունների ուժերի վերաբաշխումներ. այդ ընթացքում է, որ Ադրբեջանը դառնալու է գործիք՝ Իրանն ու Ռուսաստանը խոցելու համար։ Այդ երկիրը որպես գործիք՝ օգտագործելու են Իսրայելը և Բրիտանիան»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած օատվիրակությունը վայրկյաններ առաջ ժամանել է Բաքու։
Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ ընդհատվել է աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանի և դիրիժոր Պիետարի Ինկինեի համերգը` շենքի հոսանքազրկման պատճառով, բայց երաժիշտները շարունակել են նվագել անգամ առանց լույսի։
Վթարի վերացման աշխատանքների իրականացումը պայմանավորված է ՏԿԵՆ կողմից տրվելիք ասֆալտի քանդման թույտվությունից: