Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը մի խումբ անձանց հետ այցելել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որտեղ նախորդ տարի տեղի էր ունեցել սահմանազատում ու սահմանագծում, ինչի հետևանքով բնակիչներից մի քանիսի տներն անցել են թշնամու հսկողության տակ։
Բաղային Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ քաղաքականությունը որակել է որպես Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի «թշնամական մոտեցման և օրենքի գերակայության ու մարդու իրավունքների անտեսման ակնհայտ նշան»:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին, որպեսզի Իսրայելին «արդարացումներ չտրվեն» անկլավում մարտական գործողությունների համար։
Տևական ժամանակ կառավարության նիստերին չէի անդրադառնում (չնայած անկեղծ ասեմ՝ բոլորը նայել եմ), բայց այսօրվա նիստը որոշ «զգայուն թելերով» ստիպեց բարձրացնել այդ լռությունը։ Նիստը տևեց ուղիղ 103 րոպե։
«Նույն Վերհասկողական ծառայության դերի բարձրացումն այստեղ մենք նկատում ենք՝ որպես մի փոքր խմբակի կողմից նաև անձնական կորպորատիվ դիրքերի նվաճում, իսկ սա նշանակում է, որ իշխանության մեջ սկսվել է գործառույթների կլանման պրոցես,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով,- Ո՞ր չափով են նրանք կարողանալու այդ ամենի վրա էլեկտրոնային հսկողության մոդել կիրառել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է առաջարկը, ինչի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։
Չինաստանի փոխնախագահ Դին Սյուեսյանը Պեկինում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։
Ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
2025 թ. հունվար-մարտ ամիսներին Tesla-ն վաճառել է գրեթե 337 000 էլեկտրամեքենա, ինչն ընկերության վատագույն եռամսյակային արդյունքն է ավելի քան երկու տարվա ընթացքում։
Էստոնիան պլանավորում է Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվի շուրջ 250 զինվորական:
2024 թվականին դատական աշխատակիցները 87 000 օտարերկրացու հարկադրաբար արտաքսել են 66 երկիր։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ Լոնդոնում պլանավորած հանդիպումն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։
Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Այս մասին հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:
2025 թվականի փետրվարի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա թշնամու հարձակմանը և դրա ծանր հետևանքներին:
Լեհաստանում, Ֆրանսիայում և Բուլղարիայում կառավարության վարկերն առավել բարձր ցուցանիշի են հասել 2020 թ. կորոնավիրուսից ի վեր, իսկ Ավստրիայում, Բելգիայում, Լիտվայում և Սլովակիայում՝ 2021 թ. ի վեր:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանին թիմային հաշվարկում Եվրոպայի առաջնության հաղթող է:
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) փոխանցմամբ՝ Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։
Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում, և անանուն բարերարը հոգա նրա հուղարկավորության ծախսերը։
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը կպահպանվի նաև առաջիկա գիշերը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
2025 թվականին նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր նոր` 73 կգ քաշային կարգում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում առաջինն էր:
Ձևավորվել է մասնագիտական խումբ՝ դպրոցներում հայտնի խաղի ազդեցություններն ուսումնասիրելու համար.ԿԳՄՍՆ
Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության անունից այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր Դեսիսլավ Տասկովը՝ Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ։
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ Է ներկայացվել քաղաքապետարան։ Կառավարությունում կայացած ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։