Բաժիններ՝

Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանի մոտ

Էստոնիան պլանավորում է Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվի շուրջ 250 զինվորական: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախուր Կարուսը։

«Պլանավորվում է Նարվայում ստորաբաժանումներ տեղակայել մշտական ​​հիմունքներով…. քաղաքում կարգավորել զինծառայողների ամենօրյա ներկայությունը», – Կարուսի խոսքը մեջբերում է էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

Նա նաև հավելել է, որ բազայում տեղի կունենա տարբեր ստորաբաժանումների ռոտացիա։ «Սկզբնական փուլում խոսքը միաժամանակ մոտավորապես 200-250 զինվորականի գտնվելու մասին է», – պարզաբանել է Կարուսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930