Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում:
Եթե նրանց հայրը մեղավոր ճանաչվի, ապա դա ապացույց կլինի, որ քույրերը եղել են ինքնապաշտպանության վիճակում։
Հայաստանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, մեծ ջանքեր է գործադրել տիեզերքի զարգացման և յուրացման գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Ապրիլի 3-ին հայկական զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալներին։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
«Այսօր բոլորն են ֆինանսական ճգնաժամի մեջ, կարելի է, չէ՞, մի քիչ այս ժողովրդի դրության մեջ մտնել։ Սա օրը ցերեկով գողություն է, մտնում են մեր գրպանը։ Գիտե՞ք ինչ, այսօր ոմանք խուսափում են քաղաքականությունից խոսել, ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, վախենում են, որ վերադասն իրենց կարող է ճնշել։ Բայց ինքս որևէ բանից չեմ վախենում, որովհետև իմ պահանջը ճիշտ է, մենք հո չե՞նք ասում՝ աշխատեք, մեզ տվեք, ասում ենք՝ թող գոնե մեր աշխատածով ապրենք։
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 գործարարներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ֆորումի բացման խոսքով հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԳԱ նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ հայ գործարարների համախմբվածությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի տնտեսական բարգավաճման հենասյունը։
«Զանգերի բովանդակությունը նույնն է, ճանաչում են անձանց, որոնց զանգել են, անուններով են նրանց դիմում: Այսինքն՝ թիրախավորում են կոնկրետ անձանց, բայց թե ոնց են նրանց հեռախոսահամարը գտնում, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ, փորձում ենք մեթոդաբանությունը ներկա դրությամբ հասկանալ: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ կապ ենք հաստատել, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նման տեսակի հեռախոսազանգեր կամ նման արշավներ իրենց մոտ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ, և ներկա դրությամբ մեզ հասանելի տեղեկատվությամբ՝ միայն Գերմանիայում է այս ամենը տեղի ունենում: Բայց պարզ չէ, թե ինչու է հենց Գերմանիայում այս ամենը տեղի ունենում»:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանը (77 կգ) 3։1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեին։
Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է:
«Այս առումով վատ կանխատեսումներ ունեմ․ չգիտեմ՝ մեր արտաքին քաղաքական վեկտորն ուր է տանում, բայց գուցե թուրքե՞րը գան առնեն այդ լճացած անշարժ գույքը»,- ամփոփեց Հայկ Ֆարմանյանը։
Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ նույն դիվանագիտական մակարդակով։
Ալիևը նորից հիշել է, որ ինքը կարող է Իրանով միջանցք բացել։ Սա արդեն կապիկության է նմանվում, որովհետև մի քանի անգամ դա ասել է, հիմա ինչո՞ւ է ասում։ Իրանը քեզ միջա՞նցք է թույլ տալու բացել, Ալի՛և, դու Իրանում ճանապարհ ունես, նույնը կարող ես Հայաստանում ունենալ, եթե քո ճանապարհներն էլ բացես։ Իսկապես, խաղաղության պայմանագիր կնքել միջազգայնորեն բռնապետ ճանաչված մարդու հետ՝ անշնորհակալ և վտանգավոր գործ է։
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը
Ժամանակակից հարմարավետ սպասարկում ապահովելու համար ունենք նաև մոբայլ հավելված հատուկ բիզնեսի համար, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կատարել գործարքներ աշխարհի ցանկացած կետից:
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի նախկին վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ համացանցից են տեղեկացել, որ ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով է կրակում, այդ կրակոցների ձայները գյուղերում բնակիչները լսել են։ Կութում կրակոցների ձայները լսում են հեռվից, գյուղում դրանք գրեթե չեն լսվում։
Երբ Հանրապետականը փողոցում պայքարում էր նիկոլիզմի դեմ, նորաթուխ «ընդդիմադիրները» Նիկոլից պրեմիա էին ստանում. Շարմազանով
«Կապիտալի ուժը» հաղորդաշարի հյուրը գործարար, «Club Capital» ակումբի հիմնադիր Գրիգոր Առաքելյանն է.
Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց…
«Գանձասարը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 3 միավորով։
Այսօր Անթալիայում շարունակվող դիվանագիտական 4-րդ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոչ միայն քննարկում ունեցավ իր Ադրբեջանի ու վրացի գործընկերների հետ, այլև փակ հանդիպում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։
Դավաճանություն, հայրենիքի կորուստ և, այսպես կոչված, «հեղափոխության» բրենդը շահարկելու հիման վրա ստեղծված անդադար խաբեություն՝ այնքան հաճախակի և անհեթեթ, որ իրականությունն ինքնին կարծես քանդվում է մեր աչքի առաջ։
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունը միակ լեգիտիմ ներկայացուցչություն է։ Ո՞վ է ասել, որ վաղը չի գտնվելու մի 100-200 հոգի, որ գնան ու ասեն՝ դուրս եկեք այդտեղից, ոչ մի բան չեք արել»։
Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի տակտիկական հրթիռների ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, մասնավորապես՝ Տավուշում, ի՞նչ է իրականում տեղի ունենում, քանի որ սոցցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները և պաշտոնական հայտարարություններն ու իշխանության ներկայացուցիչների պնդումները տարբեր են:
Մասկատում՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։