Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրելու համար:
«Այն, որ իշխանությունը վաղուց է ուրացել համահայկական օրակարգը, դա բոլորին է հայտնի, որովհետև սկսած Արցախի հարցից, վերջացրած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել, այլև ակնհայտորեն գնացել է ժխտողական քաղաքականության ուղղությամբ»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը, իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ, կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վերաբերյալ»,- Հանրապետության հրապարակում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը, Թուրքիային կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Պակիստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավքաթ Ալի Խանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ թմրամիջոցների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտներում։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ՀՀ-ի համար առաջին հերթին անվտանգային խնդիր է։
«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե Արցախն ուրանալուց, հայկական ինքնությունը ոտնատակ տալուց, Հայաստանի սուվերեն տարածքները թուրքին հանձնելուց հետո չոտնձգեր Ցեղասպանությունը, պահանջատիրությունը, մեր հիշողությունը»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսից հետո ռուս դիվանագետը չի կարողացել զսպել արցունքները:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործող իշխանություններին անվստահություն հայտնելու գաղափարը մնայուն հարց է, և ըստ նրա՝ փողոցն ու խորհրդարանը պետք է միասին գործեն։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող խաղաղության մասին խոսք լինել, երբ 160 հազար հայ բռնի տեղահանված է, տնազուրկ է։
2021 թվականի Գլխավոր շտաբի գործողությունները, ինչն արտահայտվել է հանրայնացված հայտարարությամբ, պետք է առաջին հերթին պարզաբանեն այն մարդիկ, որոնք նախաձեռնել էին դա, և նրանք, որոնք դրա տակ ստորագրել էին: Այդ զինվորականների մի մասն այսօր հրապարակային և ոչ հրապարակային հրաժարվում է իր ստորագրությունից և փորձում է կատարվածը ներկայացնել որպես չիմացության արդյունք՝ դրանով իսկ ապահովելով իր պաշտոնական առաջխաղացումը, կամ՝ միգուցե կանխելով իշխանության կողմից իրենց նկատմամբ քրեական հետապնդումները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է երկիր ներկրվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ հայ մարդը փորձի ասել՝ Ցեղասպանությունը չենք ժխտում, չենք ուրանում, կասկածի տակ չենք դնում, բայց․․․ Եվ այդ բայցից հետո էջերով ինչ-որ բաներ փորձեն շարել։ Սա, մեղմ ասած՝ անընդունելի է, ամենաեղկելի, ամենազզվելի արարքներից է, որ հնարավոր է պատկերացնել»,- Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել․ «Նրանք վերջացել են»։
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
«Եթե ոչ մեկին չի խոչընդոտում, ինչի՞ սահմանափակենք։ Կարիքը լինի՝ կսահմանափակենք, բայց այս պահին բան չկա»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողի հարցին ի պատասխան՝ թե սահմանափակվա՞ծ է հրապարակ ելումուտը, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մենք հանրության տարբեր սեգմենտների նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու խնդիր ունենք, և ստիպված կշեռքի նժարին պիտի դնենք՝ ի՞նչն ենք կարևորում։
Պահեստային գնդապետ Միհրան Մախսուդյանը Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի նկրտումները կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ «հեռացնել Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին»։
44-օրյա պատերազմին զոհված սպա Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Ջահերով երթից առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում առաջարկեց թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը ոչ միայն Եռաբլուր, այլև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Աֆղանստանի իշխանությունները շուտով դիվանագետ կնշանակեն Մոսկվայում երկրի դեսպանի մակարդակով: Այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութաքիին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։
Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshya.com-ը։
Իլհամ Ալիևի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական համագործակցություն հաստատեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում այս մասին այսօր Պեկինում հայտարարեց Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։
#ՀԻՄԱ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՀ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ. ՈՉԻՆՉ ՉԻ՛ ՄՈՌԱՑՎԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ
Դեպքի փաստով գողություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սրանք երկուսն էլ խոչընդոտում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը G7-ի անդամ հադիսացող երկու կարևոր երկրներում:
Ալիսա Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արիանա Չիլինգարյանը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայ Առաքելական եկեղեցին հարձակման ենթարկվում, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են խզվում կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակիցներ և ընկերներ են եղել»,- իր հայտարարությունում նշել է Զատուլինը։
Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայան իր ընտանիքի միջոցով, 168.am-ին ձայնագրություն է փոխանցել` տեղեկացնելով, որ իր խոսքերը Իվանյանի (նախկ. Խոջալու) իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական մամուլը խեղաթյուրված է ներկայացրել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին և 25-ին կայցելի Վաշինգտոն