Բաժիններ՝

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում դանակահարել են թիվ 38 ավտոբուսի վարորդին

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Այս մասին հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նա նշել է, որ ավտոբուսի և մեկ այլ տրանսպորտային միջոցի (թեթև մարդատար) վարորդների միջև վիճաբանություն է եղել վարելու հետ կապված հարցի շուրջ։

«Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև»,– գրել է ՓԲԸ–ի մամուլի խոսնակը։

«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930