Բաժիններ՝

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը կպահպանվի նաև առաջիկա գիշերը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ։

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։

Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ուժը, և կարճատև անձրևներ կլինեն միայն հանրապետության հյուսիսային մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930