Սպասվում է, որ ավելի քան 200 000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Կանադահայերի բողոքի ակցիան` Հայաստանի ու Արցախի դրոշներով`Թուրքիայի հյուպատոսարանի մոտ
Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Այսօր՝ ապրիլի 24-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Բաբայան 38 շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան թալանել են: Քաղաքացին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցել […]
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպան Քվինը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հայերի հիշատակին։
ԵՄ դիտորդական առաքելության գրառման նոր՝ խմբագրված տարբերակում բացակայում է «Ցեղասպանություն» բառը:
Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հարցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել։ Այս մասին «Ցեղասպանություն. Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Հայաստանի իշխանության, գլխավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից գնահատվում են՝ որպես ոչ կոմպետենտություն, ապաշնորհություն կամ հոգեկան անհավասարակշռության արտահայտություն։
«Աշխարհը մեզ պարտակա՞ն է, եթե մենք ինքներս չենք ուզում մեզ պաշտպանել։ Կամ՝ ինչո՞ւ ենք մեզ ներշնչել, որ ռուսը միշտ մեր թիկունքին պետք է կանգնած լինի՝ անկախ նրանից՝ մենք նրա հետ լավ հարաբերություններ կպահպանե՞նք, թե՞ ոչ։ Հանկարծ ռուսը մեր կողքին չկանգնեց, տեսեք՝ ի՞նչ է կատարվում, տեսեք, թե ինչ խելագար ու վտանգավոր ռուսատյացություն է, բայց որևէ մեկն իրեն հարց չի տալիս՝ ինչո՞ւ չկանգնեց իր կողքին»։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ուղերձում կա ուշադրության արժանի երկու հանգամանք: Նախ, Էրդողանը հիշատակելով իրադարձությունները և բնականաբար դրանք չանվանելով ցեղասպանություն, ժամանակաշրջանը բնութագրում է՝ «Օսմանյան կայսրության ավարտին»: Ինչով է սա արժանի ուշադրության:
«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նախագահ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը` փոխարենը նշել է «Մեծ Եղեռն»-ի մասին։
Տարիների ընթացքում նա դիմել է տարբեր կառույցների՝ Հայաստանում, արտերկրում, անգամ այցելել է Թուրքիա, հանդիպել իրավաբանների հետ, սակայն, ինչպես ինքն է ասում, գործնական քայլեր մինչ այժմ չեն արվել։
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսի գլխավորած պատվիրակությանը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Լինենք միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր, համախմբվենք մեր դարավոր հոգևոր արժեհամակարգի շուրջ և կառուցենք ամուր պետություն։ Դարձյալ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որ եթե մենք հավատարիմ լինենք այս քչի մեջ, Աստված ավելին կտա մեզ։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
«Այսօրվա ուղերձում Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա. քաղաքական գնահատական տրված չէ, հետևապես, հարց՝ ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Փաշինյանն ավելին է անում, քան թուրքական թեզեր գեներացնողները»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով նաև Փաշինյանի կողմից անընդհատ կրկնվող Մեծ եղեռն ձևակերպման վրա, որն իրավական պատասխանատվություն չենթադրող ձևակերպում է։
Մենք՝ որպես Հայաստան, Սփյուռք ու որպես ազգ, սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ ենք ընթանում. համախմբվել ու համախմբել է պետք. Արամ Առաջին
Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում ապրիլի 24–ին մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։
«Մենք փորձում ենք շտկել այդ որոշման սխալները և վերականգնել արդարությունը: Դա վերաբերում է նաև նրանց, ում կարիերան տուժել է պատվաստման վերաբերյալ նախորդ վարչակազմի կողմից չեղարկված հրամանի պատճառով»,- ասել է նա:
Ուկրաինայի «Ազգային փոքրամասնությունների մասին» 2022 թվականի օրենքը խտրական է ռուսախոսների, հայոց լեզվի կրողների և գնչուների նկատմամբ՝ համեմատած ԵՄ լեզուներով խոսող փոքրամասնությունների հետ, ասվում է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների եզրակացություններում՝ Ուկրաինայում իրավիճակի ուսումնասիրությունից հետո։
Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերում հայ սամբիստը ժամանակից շուտ հաղթանակի է հասել համապատասխանաբար ռուսաստանցի Մագոմեդ Հասանովի և խորվաթ Մարինո Ջուգանչիչի նկատմամբ։
Հունաստանի Կալամարիա քաղաքի քաղաքապետ Քրիսա Արապօղլուն «Ֆեյսբուք»-ի իր էջում արած հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ ընդգծելով. «Հայերի և պոնտացիների հիշատակը պարզապես անցյալի մի մաս չէ։ Դա մի բոց է, որ մեզ առաջնորդում է։ Դա պարտականություն է, պատասխանատվություն և խոստում, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը։
Թուրքիայում գործող «Ժողովուրդների միասնական հեղափոխական շարժման» (HBDH) գործադիր կոմիտեն ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
Եվրախորհրդարանի պատգամավոր, «Բանականության ձայնը» կուսակցության առաջնորդ Աֆրոդիտե Լատինոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վիրավորանք է զոհերի հիշատակին և վտանգավոր նախադեպ ապագայի համար։
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ջահերով ավանդական երթը: Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, այն կրում էր «Մի՛ ուրացիր» կարգախոսը՝ հաշվի առնելով ՀՀ գործող իշխանության դիրքորոշումը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն չէ։ Ավելին, ինչպես այս տարվա հունվարին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը, «մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել…»:
Պատգամավորի համար մտահոգիչ է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։