Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի թափանցիկության առնչությամբ ներկայացված գործով պարտվել է դատարանում։ Սա տեղի է ունեցել երկրորդ ժամկետով Լայենի պաշտոնավարումը շարունակելու շուրջ քվեարկության նախօրեին։
Հունիսի 26-ին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռազմավարական հուշագիր էր ստորագրել Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ՝ գազի մատակարարման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
«Սյունիքի մարզը մինչ այս պահը Հայաստանի վերահսկողության ներքո է Իրանի և ռուսական զորքի շնորհիվ։ Ֆունդամենտալ մեծ աղետ է լինելու, եթե ռուսական զորքը դուրս գա Սյունիքից՝ Հայաստանի իշխանության խնդրանքով, կամ ստեղծված այնպիսի պայմանների պատճառով, որի պարագայում ռուսական զորքը չի կարող մնալ Սյունիքում։ Ռուսական զորքը եթե դուրս եկավ Սյունիքից, այն մնալու է անպաշտպան»,- եզրափակեց քաղաքագետը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հայտնել է, որ միանում է գործընկերների՝ Ռոբերտա Մեցոլային ուղղված շնորհավորանքներին, Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:
«Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։
Շոգ եղանակին օրգանիզմն իր ողջ ուժը տրամադրում է բարձր ջերմաստիճանի դեմ պայքարին, ուստի լավ չի մարսում միսը, զգուշացրել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել ամռանը հրաժարվել ծանր սննդից:
Լեհաստանի Սվենտոշուվ բնակավայրում ավարտվել է ավելի քան հազար ամերիկացի զինվորականների ընդունելու համար նախատեսված ռազմակայանի շինարարությունը: Այդ մասին հայտնում է լեհական PAP լրատվական գործակալությունը։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները ՄԱԿ-ում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով այցի շրջանակում հանդիպումներ չեն նախատեսում:
Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին, սկսած դեսպանատնից, մինչև «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից։ Այս մասին Թբիլիսիից ահազանգել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։
Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է 44-օրյա պատերազմին առնչվող իրադարձությունների մասին յութուբյան թողարկումները:
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայաստանում դադարեցվել է «ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ի «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատերի շրջանառությունը։ «Առգո-Ֆարմ» ՍՊԸ-ին կարգադրագիր է տրվել դեղի հետկանչի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար ՀՀ բյուջեից արդեն իսկ ծախսվել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշենք՝ քանի անգամ է Փաշինյանը հրաժարականի ամբոխահաճ խոստումներ տվել, նույնիսկ պատրաստակամություն է հայտնել կախաղան բարձրանալու և գնդակահարության պատի տակ կանգնելու, եթե ժողովուրդը ցանկանա։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի անց։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ կուսակցության նախընտրական քարոզարշավի պաշտոնական բացման ժամանակ: Նրա խոսքով՝ «եթե Ամերիկայի նախագահի ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ի՞նչ հարցեր են քննարկվել Սահմանադրական փոփոխությունների խորհրդի հերթական նիստում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցային գործընթացի արդյունքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 95 ռուսաստանցի զինծառայող։
Մեծ Բրիտանիան դարձել է եվրոպական առաջին պետությունը, որը հավանություն է տվել ընտանի կենդանիներին կերակրելու համար նախատեսված արհեստական մսի կոմերցիոն արտադրությանը։ Այս մասին հաղորդում է Financial Times (FT) պարբերականը։
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Եղվարդում հունիսի 28-ին բացվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության հերթական կառույցը, որը բավական ներկայացուցչական է եղել։
Հուլիսի 17-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 107/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրյուսելը և Կիևն ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերակառուցման՝ 150 միլիոն եվրոյի համաձայնագիր։ Այս մասին հաղորդել է Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը։
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:
Transfer News Live-ը տեղեկացնում է, որ Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում է նաև 54-ամյա Սարինա Ուիգմանը, ով Նիդերլանդների և Անգլիայի կանանց հավաքականների ղեկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում։
Հուլիսի 17-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել։
Պետական եկամուտների կոմիտեն իր ենթակայության «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ՝ 580 միլիոն 200.700 դրամ։