
Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել խորովածից

Շոգ եղանակին օրգանիզմն իր ողջ ուժը տրամադրում է բարձր ջերմաստիճանի դեմ պայքարին, ուստի լավ չի մարսում միսը, զգուշացրել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել ամռանը հրաժարվել ծանր սննդից:
Դիանովան բացատրել է, որ շոգին օրգանիզմը պարզապես չունի բավարար ռեսուրսներ՝ միսը ճիշտ մարսելու համար: Ուստի սննդաբանը խստորեն խորհուրդ է տվել որոշ ժամանակով հրաժարվել դրանից, մասնավորապես՝ խորովածից, քանի որ այն կարող է վնասել ստամոքսը։
«Միսը սկզբունքորեն դժվարամարս է, իսկ եթե այն նաև մեծ չափաբաժնով է, ապա ստամոքսի աշխատանքը կծանրանա»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է մասնագետը։
Մսի փոխարեն նա խորհուրդ է տվել շոգ եղանակին ուտել ձու, ձուկ և ծովամթերք։