ՀՀ իշխանությունը ՀԱԵ Վիրահայոց թեմին զրկում է կարմիր պետհամարանիշներից

Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին, սկսած դեսպանատնից, մինչև «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից։ Այս մասին Թբիլիսիից ահազանգել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։

«Այդուհանդերձ, հայ բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենաներ, և այստեղ հարց է առաջանում. ըստ Հայաստանի իշխանությունների` արդյո՞ք բիզնեսմեններն ավելի շատ են արել Հայաստանի և հայության համար քան Հայ Առաքելական եկեղեցին», – նշել է նա։

NEWS.am-ի հետ զրույցում նա Արթուր Միրզոյանը նշեց, որ իր տեղեկություններով կարմիր պետհամարանիշները վերցրել են են Վիրահայոց թեմի առաջնորդից, փոխառաջնորդից, Աջարիայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հոգեւոր հովիվներից:

«Եւ կանաչ եւ կարմիր համարանիշներից են զրկել, կանաչները հոգեւոր հովիվների համարանիշներն էին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վիրահայոց թեմի առաջնորդը ամիսներ առաջ իր աջակցությունն էր հայտնել Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031