580 միլիոն 200.700 դրամ. ՊԵԿ-ի դրամաշնորհը՝ սեփական նորաստեղծ ՊՈԱԿ-ին

Պետական եկամուտների կոմիտեն իր ենթակայության «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ՝ 580 միլիոն 200.700 դրամ։

Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին օրերս կնքված պայմանագրի հավելվածից տեղեկանում ենք, որ այս գումարը ՊՈԱԿ-ին տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարում միջոցառման համար։

Համառոտ բովանդակությունից էլ պարզ է դառնում, որ այդ միջոցառումը ենթադրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարում, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակում, ՏՏ և դրանց հետ փոխկապակցված համակարգերի սպասարկման հետ կապված աշխատանքների և գործառույթների իրականացում»։

Կատարման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, նշված է տարեվերջը՝ դեկտեմբերի 20-ը։

Կարդացեք նաև

ՊՈԱԿ-ի մասին. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Ջի Սոլյուշնս»-ի կանոնադրությունը հաստատելու մասին հրամանը ստորագրել է ընդամենն ամիսներ առաջ՝ մարտի 21-ին։ Նույն օրը ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ալինա Ավետիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031