
Սամսոն Թ-ն հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խումբը հուլիսի 16-ին Թբիլիսի քաղաքից Երևան է տեղափոխել 36-ամյա Սամսոն Թ.-ին:
Նա 2022 թ. մայիսի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը), 131-րդ (Մարդուն առևանգելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: