 
                        Անգլիայի հավաքականը կարող է կին գլխավորել
 
                                    Transfer News Live-ը տեղեկացնում է, որ Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում է նաև 54-ամյա Սարինա Ուիգմանը, ով Նիդերլանդների և Անգլիայի կանանց հավաքականների ղեկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում։
Նա այժմ աշխատում է Անգլիայի կանանց ազգային հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Սաութգեյթը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 8 տարի՝ 2016 թվականի սեպտեմբերից։ 53-ամյա մասնագետի գլխավորությամբ անգլիացիները երկու անգամ անընդմեջ դուրս են եկել Եվրոպայի առանության եզրափակիչ, (ԵՎՐՈ-2020-ում և ԵՎՐՈ-2024-ում) սակայն չեն կարողացել դառնալ չեմպիոն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        