Նոր մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կլինի կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, ով մեկ մրցաշրջանի համար կվաստակի 37,5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Сapology-ն։
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում իր երկրորդ Օլիմպիական խաղերին է մասնակցում լողորդ Վարսենիկ Մանուչարյանն, ով նոր սերնդի լավագույն լողորդներից է: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Վարսենիկ Մանուչարյանն է:
Վրաստանի որոշ ուսուցիչների նախաձեռնող խումբն աշխատավարձի բարձրացման նոր բանաձևի խնդրով դիմել է վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Վարչապետին ուղղված նամակը ստորագրել է 69 ուսուցիչ։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ բոլոր շարժումներին և այն կարծիքին է, որ մինչ օրս եղած բոլոր շարժումները հայրենիք ունենալու և ինքնության համար գլոբալ պայքարի մասնիկներն են:
«Ալիևի թիվ մեկ պահանջն է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը»,- Սահմանադրությունը փոխելու իշխանական ու մերձիշխանական պնդումներին ի պատասխան՝ 168.am-ի հետ զրույցում նշում են քաղաքացիները։
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքը և գրել.
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ օրը հայտարարել է, թե Թել Ավիվը հարվածել է Եմենի հութիներին՝ ուղերձ հղելու միտումով՝ Իսրայելի քաղաքացուն վնասելուց հետո, հայտնել է Reuters-ը։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերից հետո ԱՄՆ վարչակազմի կողմից «բարդ փոխզիջումներ ու ընտրություն» կատարելու մասին հայտարարությունը, Լոնդոնում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև հանդիպման չկայացման հնարավոր պատճառները, ՀՀ իշխանությունների՝ երկարաժամկետ արձակուրդ մեկնելու որոշումն ու այդ համատեքստում՝ երկրում առաջացած անիշխանության ու ամենաթողության դրսևորումները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդյունքում Հոդեյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Տեղեկությունը հաստատել է նաև Al Jazeera-ն։
NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել, հաղորդում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։
Եվրամիությունը չորրորդ ամիսն անընդմեջ ավելացնում է Ռուսաստանից ձկնամթերքի ներմուծումը. այն տարեսկզբից հասել է առավելագույնը 65 միլիոն եվրոյի։ Այդ մասին վկայում են Եվրոստատի տվյալները։
Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունի դեպքից:
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների՝ մասնավորապես Ռոդրիի և Ալվարո Մորատայի նկատմամբ՝ կարգապահական կանոնների հնարավոր խախտումների բացահայտման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Հայկական պետության կազմաքանդման ուղղությամբ երկար տասնամյակներ մեր թշնամիները ջանքեր են գործադրել։ Թուրքերն են մեղավոր, նրանք են այդպես անում։ Տարիներ, գուցե դարեր կանցնեն, և երբ արդեն աշխարհակարգ փոխվի, ու անաչառ պատմիչները սկսեն գրել այս օրերի պատմությունը, երևի թե նրանք կօգտագործեն նեոգաղութացում արտահայտությունը՝ բնորոշելով այն երևույթները, որոնց մենք այսօր ականատես ենք։ Մենք գիտենք, որ մարդկային բնույթը չի փոխվել, և ռեալիստական հայեցակետից նայելով՝ մարդը միշտ ուզում է ավելին ունենալ, ընդարձակվել։
«Մամիկոն Ասլանյանի համար շատ ուրախ եմ, ինչպես նաև նիկոլական ռեպրեսիվ ճիրաններից այս պահին բոլոր ազատվածների համար։ Մամիկոնը 2018թ.-ից հետո քաղաքական հետապնդումների ենթարկվածների և ենթարկվողների երկար շարքում դեռ ամենաերկար անարդար կալանավորվածն էր՝ 2 տարի 7 ամիս անհիմն կերպով զրկված լինելով ազատությունից»։
ԱՄՆ-ն չի կարող մեծացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայի գործարաններում՝ Boeing-ի կողմից արտադրվող կարևոր բաղադրիչների պակասի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը տևելու է մինչև հուլիսի 24-ը:
Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա:Հայտնում է shamshyan.com-ը:
Այս պահին Սյունիքով պանթյուրքական Միջանցքին խոչնդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ նախևառաջ՝ Իրանը, որոշ չափով՝ նաև Ռուսաստանը։ Այդ միջանցքի համար կռիվը գնում է Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան՝ ընդդեմ Իրան-Ռուսաստան-Չինաստան խաղակազմերով, որտեղ Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, խաղում է առաջին թիմի օգտին և ի վնաս սեփական շահերի։
ԱՄՆ դեսպանությունը Ապոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորի ֆիլմը։
«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Շվեդիայի ATP-250 մրցաշարի եզրափակիչ:
ԱՄՆ նախագահի թեկնածուների համար անհրաժեշտ է տարիքային վերին շեմ սահմանել, որից հետո նրանք չեն կարող ընտրվել։ Այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ, այսօր ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երևանում հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Աշխարհում չեք գտնի երկրորդ առաջնորդի, որը գնա-հասնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա և հարյուրավոր այլ ղեկավարների ներկայությամբ դիմի թշնամի պետության ղեկավարին՝ խնդրելով ցույց տալ իրեն իր իսկ ղեկավարած պետության քարտեզը։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, մեծ հավանականությամբ, դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է MSNBC-ն։
Ալիևն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը՝ ասելով. «Եթե նա (Փաշինյանը) չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ինչո՞ւ եկավ Լոնդոն»: