ՀՀ-ում դադարեցվել է դեղարտադրողներից մեկի «Ասկորբինաթթու գլյուկոզովի» շրջանառությունը

Հայաստանում դադարեցվել է «ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ի «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատերի շրջանառությունը։ «Առգո-Ֆարմ» ՍՊԸ-ին կարգադրագիր է տրվել դեղի հետկանչի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ կարգադրագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից ստացված գրությունն ու փորձաքննության եզրակացությունը։

«Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների հետկանչ։

Տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին ուշադիր լինել և խուսափել նշված սերիաների օգտագործումից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031